Մի խումբ քահանաներ միանում են վարչապետի՝ «եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը, մյուսները՝ զորակցում Կաթողիկոսին

Լուրեր

14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը միացել են վարչապետ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը։ Ավելի վաղ հայտարարությանն էին միացել նաև Տեր Մկրտիչ Մուշադյանը և Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ շնորհակալություն հայտնելով հայտարարությանը միացած 13 քահանաներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված աջակցող զանգերի և գրառումների համար, ինչպես նաև ընդգծելով «Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հավատարմության և նվիրումի կարևորությունը»։

Տեր Ասողիկն անդրադարձել է, իր բնորոշմամբ, «հակաեկեղեցական գործողություններին» և դրանց հեղինակներին՝ հայտարարելով, որ  արժանանալու են «եկեղեցական արդար դատաստանի»։

Մի խումբ քահանաներ իրենց հերթին զորակցություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ Փաշինյանը համակարգող խորհուրդ է ձևավորել ու հայտարարել «եկեղեցու բարենորոգման մեկնարկի» մասին։ Մայր Աթոռը  արձագանքել  էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը։