ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարը 30-40 %-ով կնվազի․ Ռոմանոս Պետրոսյան

Լուրեր

01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս պետրոսյանը գրառմամբ հայտնում է, որ ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների՝ 30-40% նվազեցմանն ուղղված գործընթաց:

«Ավելի քան 45%-ով կնվազի 0,4 կՎ և 6(10)կՎ լարումների համար հզորության ավելացման վճարման չափը.

Ինչպես արդեն հայտնել ենք, 2025 թ. դեկտեմբերի 30-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների գործող սակագները 2026 թվականին սպառողների համար կմնան անփոփոխ:

Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ մեկնարկել է նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) վճարների նվազեցմանն ուղղված գործընթաց.

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ս.թ. մարտ-ապրիլ ամիսներից, ինչի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ըստ նախնական վերլուծությունների և ճշգրտված տվյալների՝ փոփոխությունները կունենան հետևալ պատկերը.
0.22 կՎ լարման՝ 10 կՎԱ հզորության համար առանձնատների ստանդարտ միացման վճարները՝
Երևան քաղաքում գործող միացման վճարը այժմ կազմում է՝ 277 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 186 հազ. ՀՀ դրամ.

ՀՀ մարզերում գործող միացման վճարը 10կՎ հզորության համար այժմ կազմում է՝
229 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 151 հազ. ՀՀ դրամ.
0.4 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների միացման վճարները՝
Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում և ՀՀ մարզերում այժմ կազմում է՝ 300 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 230 հազ. ՀՀ դրամ.

Երևան քաղաքում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 46 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 30 հազ. ՀՀ դրամ.

ՀՀ մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 20 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 10 հազ.ՀՀ դրամ
(կնվազի շուրջ 50%-ով).
6(10) կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների միացման վճարները՝
Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում այժմ կազմում է՝ 2,248 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 1,900 հազ. ՀՀ դրամ.

ՀՀ մարզերում այժմ կազմում է՝ 981 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 690 հազ. ՀՀ դրամ.

Երևանում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 13 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 7 հազ. ՀՀ դրամ .

ՀՀ մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 9 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 5 հազ. ՀՀ դրամ.
Բազմաբնակարանային շենքերի բնակարանների և շենքում առևտրային սպառողների միացման վճարները՝
Երևանում 10 կՎ հզորության համար մեկ բնակարանի գործող ստանդարտ միացման վճարը այժմ կազմում է՝ 672 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 450 հազ. ՀՀ դրամ.

ՀՀ մարզերում 10 կՎ հզորության համար մեկ բնակարանի գործող ստանդարտ միացման վճարը այժմ կազմում է՝ 448 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 270 հազ. ՀՀ դրամ.
Բազմաբնակարանային շենքերում առևտրային սպառողների միացման վճարները՝
Գործող ստանդարտ միացման վճարը, անկախ պահանջված հզորությունից քաղաք Երևանում և ՀՀ մարզերում այժմ կազմում է՝ 300 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ շուրջ 230 հազ. ՀՀ դրամ.

Երևանում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 89 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 60 հազ. ՀՀ դրամ.

Մարզերում գործող միացման վճարը 1 կՎ հզորության համար այժմ կազմում է՝ 42 հազ. ՀՀ դրամ,

նախնական հաշվարկով կկազմի՝ 1 կՎ հզորության համար շուրջ 30 հազ. ՀՀ դրամ:

Առևտրային սպառողների 0,4 կՎ և 6(10)կ Վ լարումների համար հզորության ավելացումը հաշվարկվում է համապատասխան լարման 1 կՎԱ հզորության միացման վճարով, որը նախնական հաշվարկով կնվազի շուրջ՝ 45%-ով՝ գործող միացման վճարի համեմատ»,- գրել է Պետրոսյանը: