ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս մեկ լցանավ է առգրավել

Լուրեր

01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ ուժերը Վենեսուելայից նավթի արտահանումը սահմանափակելու գործողության շրջանակում առգրավել են հինգերորդ լցանավը, հաղորդում է Wall Street Journal-ը:

Նշվում է, որ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը Վենեսուելայի ափերի մոտ գտնվող ջրերում առգրավել է Olina նավը, որը պատժամիջոցների տակ է ռուսական նավթ տեղափոխելու համար: ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ափամերձ պահպանության աշխատակիցները լցանավ բարձրացել են հունվարի 9-ի առավոտյան, գրում է The Insider-ը։

Reuters-ի հաղորդմամբ՝ Olina-ի առգրավման գործողությունը տեղի է ունեցել Կարիբյան ծովում՝ Տրինիդադ և Տոբագո կղզու մոտ։

«Նավի AIS հետևողական համակարգը վերջին անգամ ակտիվ է եղել 52 օր առաջ՝ Վենեսուելայի բացառիկ տնտեսական գոտում՝ Կյուրասաոյից հյուսիս-արևելք»,- հայտնել է բրիտանական ծովային ռիսկերի կառավարման Vanguard ընկերությունը։

Նավը Վենեսուելան լքել է անցյալ շաբաթ՝ լիովին բեռնված, նավատորմում գտնվող մի խումբ այլ նավերի հետ միասին, այն բանից կարճ ժամանակ անց, երբ Միացյալ Նահանգները հունվարի 3-ին գերի է վերցրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Արդյունաբերական ոլորտի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի շարունակական ռազմածովային շրջափակման պատճառով լցանավը վերադարձել է Վենեսուելա բեռնված:

Equasis նավագնացության տվյալների բազայի համաձայն՝ Olina-ն նավարկում է Արևելյան Թիմորի դրոշով, չնայած այնտեղ գրանցված չէ: Նավը նախկինում կոչվել է Minerva M:

Wall Street Journal-ը նշում է, որ Վենեսուելայի նավթի մոտ 70%-ն արտահանվում է պատժամիջոցների տակ գտնվող նավերի միջոցով, ինչը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ սահմանված պատժամիջոցները: ԱՄՆ ռազմածովային ուժերը Հարավային Ամերիկայի մոտակայքում պահում են մի քանի նավեր, այդ թվում՝ USS Gerald R. Ford ավիակիրը՝ առափնյա պահպանությանը լցանավի հետապնդման գործում օգնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի