«Միանում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը»․ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյան

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը։

«Ես` Տեր Մաշտոց քհն Ստեփանյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- գրել է քահանան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր հրապարակել՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

Նույն օրը հայտարարությանը միացել էր նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ալճանյանը։

Իսկ այսօր առավոտյան ՀՀ վարչապետը տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի պատարագի, սակայն նախապես չի ասի, թե որտեղ։ Վարչապետն իր տեսանյութում կոչով դիմել էր բարեկարգման կողմնակիցներին, որպեսզի նրանք  քահանաներին համոզեն՝ «Սուրբ և անմահ պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսյանի անունը»։

«Սա, կարծում եմ, բարենորոգման կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը պետք է լինի։ Կրկին, ընդգծում եմ, քրիստոնեական սիրով, հանդուրժողականությամբ, քրիստոնեական համոզչականության ուժը օգտագործելով»,- նշել է ՀՀ վարչապետը։