Թրամփը պատրաստ է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոյի Խաղաղության Նոբելյան մրցանակն ընդունել

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հաջորդ շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ, և որ ինքը ծրագրում է հանդիպել Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկրի հետ, գրում է NBC news-ը։

«Նա գալիս է հաջորդ շաբաթ, և ես անհամբեր սպասում եմ նրան ողջունելուն»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ զրույցում։

Մաչադոյի խոսնակը անմիջապես չի հաստատել հանդիպման մասին տեղեկությունը, իսկ Սպիտակ տունը մանրամասներ չի հայտնել։

Թրամփի և Մաչադոյի միջև հանդիպումը կկայանա ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի տապալված նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից և արտաքսումից հետո: Դելսի Ռոդրիգեսն այժմ երկրի ժամանակավոր նախագահն է: Կոնգրեսի մի քանի հանրապետականներ պնդում են, որ Մաչադոն ղեկավարի երկիրը:

Անցյալ շաբաթ Թրամփը լրագրողներին ասել էր, որ «Մաչադոյի համար շատ դժվար կլինի առաջնորդ լինել, քանի որ նա երկրի ներսում չունի ո՛չ աջակցություն, ո՛չ էլ հարգանք»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի Մաչադոյին անվանել էր «ֆանտաստիկ», սակայն հավելել, որ իրավիճակը պահանջում է այլ ղեկավարություն։

«Ցավոք, ընդդիմության մեծամասնությունն այլևս ներկա չէ Վենեսուելայի ներսում։ Մենք ունենք կարճաժամկետ խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծվեն»,- ասել էր Ռուբիոն։

Մաչադոն, որն անցյալ տարի արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ասել է, որ Թրամփն «արժանի էր դրան»։

Հարցին՝ արդյո՞ք նա կընդունի Մաչադոյի Նոբելյան մրցանակը, եթե նա այն տա իրեն, Թրամփը պատասխանել է. «Ես լսել եմ, որ նա ուզում է դա անել։ Դա մեծ պատիվ կլինի»։

Վերջերս NBC News-ին տված հարցազրույցում Թրամփը հերքել էր The Washington Post-ի հրապարակումն այն մասին, որ Մադուրոյի ձերբակալությունից հետո ինքը Մաչադոյին չի նշանակել Վենեսուելայի ղեկավար, քանի որ նա է արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Նա չպետք է ստանար այն։ Բայց ոչ, դա որևէ կապ չունի իմ որոշման հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի