Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում 25-30 աստիճանով

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում 25-30 աստիճանով․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։

«Այսպես հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ

🟦Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,
🟦Լոռիում համապատասխանաբար -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն,
🟦Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+6 աստիճան տաքություն,
🟦Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր 0․․․-4,
🟦Գեղարքունիքում -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն,
🟦Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում -12․․․-15, այսօր -2․․․-3 աստիճան ցուրտ,
🟦Արարատյան դաշտում -13․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,
🟦Վայց Ձորում -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ,
🟦Սյունիքի նախալեռներում -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր +8․․․+12 աստիճան տաքություն,
🟦Սյունիքի հովիտներում -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն։
🟦Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ։

Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի»,- ասված է հաղորդագրությունում։