Առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի, նախապես չեմ ասի՝ որտեղ. Փաշինյան

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի սուրբ և անմահ պատարագի։

«Իհարկե, բացառություն կլինեն բոլոր այն դեպքերը, երբ կա աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառ: Եվ երկրորդը՝ չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի։ Ինչո՞ւ։ Որովհետև կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում և քրիստոնեական սիրով ու համոզչականությամբ խոսեն, քննարկեն քահանաների հետ, որպեսզի նրանք Սուրբ և անմահ պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսյանի անունը։ Սա, կարծում եմ, բարենորոգման կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը պետք է լինի։ Կրկին, ընդգծում եմ, քրիստոնեական սիրով, հանդուրժողականությամբ, քրիստոնեական համոզչականության ուժը օգտագործելով»,- մասնավորապես ասում է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ խզված է պետություն-եկեղեցի կապը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տաղավար տոներին չի մասնակցում բոլոր այն պատարագներին, որոնց պատարագիչը Գարեգին Բ կաթողիկոսն է։

Ավելին, Փաշինյանը նախաձեռնել է եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ, ստեղծել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդ, և խորհուրդը օրերս գումարել է իր առաջին նիստը։