Իրանում ցույցերի ֆոնին անջատվել են ինտերնետն ու հեռախոսակապը. զոհերի թիվը գերազանցել է 40-ը

Լուրեր

01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի կառավարությունը հինգշաբթի երեկոյան երկրում անջատել է ինտերնետը և միջազգային հեռախոսազանգերի հնարավորությունը, քանի որ երկրի թագաժառանգ Ռեզա Փահլավիի կոչից հետո գիշերային ցույցի ժամանակ բազմաթիվ ցուցարարներ փողոցներ են դուրս եկել, ինչպես նաև պատուհաններից կարգախոսներ բղավել, գրում է AP-ը։

Ըստ հրապարակման՝ մինչև ուրբաթ առավոտ շարունակված բողոքի ցույցն առաջին փորձությունն էր այն բանի՝ արդյո՞ք իրանական հասարակությունը կարող է ազդվել թագաժառանգ Ռեզա Փահլավիի կողմից։ Նշվում է, որ ցույցերի ընթացքում հնչել են շահին աջակցող կոչեր, ինչը նախկինում կարող էր մահապատժի հանգեցնել, բայց այժմ ընդգծում է այն զայրույթը, որը բորբոքել է Իրանի հիվանդ տնտեսության պատճառով սկսված բողոքի ցույցերը:

Մինչ օրս ցույցերի ընթացքում բռնության հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, ավելի քան 2270 մարդ ձերբակալվել է, հայտնում է ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency-ն։

Նորվեգիայում գործող Iran Human Rights կազմակերպությունը նշում է, որ Իրանի անվտանգության ուժերը դեկտեմբերի վերջին սկսված ցույցերը ճնշելու ընթացքում սպանել են առնվազն 45 ցուցարարի, այդ թվում՝ ութ անչափահասի։

Բողոքի ցույցերի աճը մեծացնում է ճնշումը Իրանի կառավարության և երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վրա: Ինտերնետային CloudFlare ընկերությունը և NetBlocks իրավապաշտպան խումբը հայտնել են ինտերնետի խափանման մասին՝ երկուսն էլ այն վերագրելով Իրանի կառավարության միջամտությանը։

Փահլավին կոչ էր արել հինգշաբթի և ուրբաթ օրերին ցույցերի դուրս գալ տեղական ժամանակով ժամը 20:00-ին (GMT-ի ժամը 16:30): Ականատեսների խոսքով՝ երբ ժամացույցը զարկել է, Թեհրանի թաղամասերը պայթել են վանկարկումների ձայներից: Ակցիային միացած մարդիկ, մասնավորապես, վանկարկել են «Մահ բռնապետին» և «Մահ Իսլամական Հանրապետությանը»: Մյուսները գովաբանել են շահին՝ գոչելով. «Սա վերջին ճակատամարտն է»։

«Իրանցիները այսօր երեկոյան պահանջեցին իրենց ազատությունը: Ի պատասխան՝ Իրանի ռեժիմը կտրել է բոլոր կապի ուղիները։ Անջատել է ինտերնետը: Այն կտրել է ստացիոնար հեռախոսակապը: Այն կարող է նույնիսկ փորձել խլացնել արբանյակային ազդանշանները»,- հայտարարել է Փահլավին։

Նա շարունակել է կոչ անել եվրոպացի առաջնորդներին՝ միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խոստանալով «պատասխանատվության ենթարկել ռեժիմին»։ Փահլավին ասել է, որ կառաջարկի հետագա ծրագրեր՝ կախված իր կոչին արձագանքից։

Որոշ ակցիաների մասսնակիցներ հայտարարել են շահին աջակցության մասին, սակայն պարզ չէ՝ խոսքը Փահլավիին աջակցության մասի՞ն է, թե՞ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ եղած ժամանակաշրջանին վերադառնալու ցանկություն։

Իրանի պաշտոնյաները չեն նշել բողոքի ցույցերի ընդհանուր մասշտաբները, որոնք տեղի են ունեցել հինգշաբթի բազմաթիվ վայրերում նույնիսկ երեկոյան ժամը 8-ի ակցիայից առաջ: Այնուամենայնիվ, եղել են հաղորդագրություններ անվտանգության աշխատակիցների վիրավորվելու կամ սպանվելու մասին:

Իրանի Խորասան Ռազավի նահանգի փոխնահանգապետը իրանական պետական ​​հեռուստատեսությանը հայտնել է, որ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով չորեքշաբթի երեկոյան Չենարանում, որը գտնվում է Թեհրանից մոտ 700 կիլոմետր հյուսիս-արևելք, զոհվել է հինգ մարդ: Հինգշաբթի ուշ երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Քերմանշահում սպանվել է իր երկու անդամ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի