Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայի քրդական ուժերին մեղադրում է Իսրայելի օրակարգին ծառայելու համար

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին» (SDF) մեղադրել է Սիրիայի կայունությանը խոչընդոտելու մեջ՝ պնդելով, որ խմբավորումը գործում է Իսրայելի տարածաշրջանային օրակարգին համապատասխան, մինչ սիրիական ուժերը ռազմական գործողություններ են սկսել Հալեպի քրդաբնակ մեծամասնությամբ թաղամասերում, գրում է Turkish Minute-ը։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդիի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը պնդել է, որ «SDF-ի համառությունը՝ պաշտպանելու իրենց տիրապետության տակ գտնվող տարածքները ցանկացած գնով», Սիրիայում խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է, նաև հավելել, որ Անկարան ցանկանում է, որ Հալեպում «կարգավորվի» քրդական մեծամասնությամբ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյա թաղամասերից SDF-ի դուրսբերման ու ծանր զինամթերքի հեռացման միջոցով, որպեսզի կենտրոնական կառավարությունը կարողանա կատարել իր պարտականությունները քաղաքում։ Նա նաև պնդել է, որ SDF-ը դարձել է Իսրայելի քաղաքականության «գործիք»՝ ասելով, որ Իսրայելն օգտվում է տարածաշրջանում առկա պառակտումից, քաոսից և թուլությունից։

Հաղորդվում է, որ երեքշաբթի սկսված մարտերի պատճառով Հալեպ նահանգում տեղահանվել է ավելի քան 57,000 մարդ։

SDF-ն հայտնել է, որ քրդաբնակ մեծամասնությամբ թաղամասերում զոհվել է առնվազն ութ քաղաքացիական անձ, մինչդեռ սիրիացի պաշտոնյաները հայտնել են կառավարության կողմից վերահսկվող շրջակա տարածքներում առնվազն հինգ քաղաքացիական անձի և մեկ զինվորի զոհվելու մասին։

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են քաղաքացիական բնակչությամբ թաղամասերն ու ենթակառուցվածքները թիրախավորելու մեջ։

Իսրայելը արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, իր հերթին, X-ում գրել է, որ սիրիական ուժերի կողմից Հալեպում քրդական փոքրամասնության դեմ հարձակումները «ծանր և վտանգավոր» են և զգուշացրել, որ միջազգային լռությունը կարող է ավելի շատ բռնություն հրահրել:

Թուրքիան SDF-ը համարում է անվտանգության սպառնալիք, քանի որ Անկարան պնդում է, որ այդ խմբավորման մեջ գերիշխում են Ժողովրդական պաշտպանության ջոկատները (YPG), որոնց Անկարան նկարագրում է որպես Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) շարունակություն, որը Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն առանձին մեկնաբանությամբ նշել է, որ Հալեպի գործողությունն իրականացվել է «ամբողջությամբ սիրիական բանակի կողմից» և հերքել Թուրքիայի մասնակցությունը՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիային, եթե խնդրեն։

ՄԱԿ-ի խոսնակը չորեքշաբթի  հայտարարել է, որ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորների մասին հաղորդագրությունների կապակցությամբ և կոչ է արել լիցքաթափել իրավիճակն ու վերադառնալ բանակցություններին՝ 2025 թվականի մարտի 10-ի համաձայնագիրը կյանքի կոչելու համար։

Հալեպում կատարվողը քննադատության է արժանացել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կողմից, որը մեղադրել է Դամասկոսին քրդական և ասորական քաղաքացիական տարածքները թիրախավորելու մեջ և պնդել, որ դրանում ներգրավված են Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումներ։

DEM կուսակցության խոսնակը կոչ է արել Դամասկոսին «դադարեցնել քրդերի և ասորիների վրա հարձակումները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի