Մոսկվան ու Փարիզը ֆրանսիացի քաղաքագետ Վիտանիեին փոխանակել են բասկետբոլիստ Կասատկինի հետ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ռուս բասկետբոլիստ Դանիիլ Կասատկինը փոխանակվել է ֆրանսիացի քաղաքագետ Լորան Վինատիեի հետ, որը Ռուսաստանում դատապարտվել էր և Արդարադատության նախարարության կողմից որակվել որպես «օտարերկրյա գործակալ»։ ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։

«Ֆրանսիական դատարանը հաստատել է Կասատկինի արտահանձնումը Միացյալ Նահանգներ, սակայն վարչապետը չէր  ստորագրել այն։ Իր փաստաբանների համառ աշխատանքի շնորհիվ Դանիիլ Կասատկինը երեկ երեկոյան ազատ է արձակվել բանտից։ Նրան նստեցրել են ինքնաթիռ, որն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայում»,- ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր Կասատկինի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։

Կասատկինը ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 21-ին Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում՝ Միացյալ Նահանգների խնդրանքով, որը բասկետբոլիստին կասկածում էր հաքերային ցանցի հետ կապերի մեջ, որը 2020-2022 թվականներին ամերիկյան ընկերությունների և դաշնային գործակալությունների դեմ օգտագործել է գումար շորթող ծրագրեր: Հոկտեմբերի 29-ին Փարիզի դատարանն ամերիկյան իշխանությունների խնդրանքով հրամայել է Կասատկինին արտահանձնել Միացյալ Նահանգներին։

ԱՄՆ-ումնրան սպառնում էր մինչև 25 տարվա ազատազրկում՝ համակարգչային խարդախության մեղադրանքով: Կասատկինը հերքում է բոլոր մեղադրանքները:

2024 թվականի աշնանը ֆրանսիացի քաղաքագետ Լորան Վինատիեն դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի ռազմական գործունեության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և որպես օտարերկրյա գործակալ իր պարտականություններից խուսափելու համար: Այս տարվա օգոստոսին ֆրանսիացին նաև դարձել է լրտեսության հետաքննության գործով անձ:

Դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի ժամանակ TF1-ի լրագրող Ժերոմ Գարոն հայտնել էր, որ իր գործընկեր Վինատիեն արդեն իսկ բանտարկված է Ռուսաստանում, և որ նոր մեղադրանք է քննարկվում։ Պուտինն ասել էր, որ չի լսել այդ մասին, բայց խոստացել էր ուսումնասիրել խնդիրը, եթե օրենքը թույլ տա։

Մի քանի օր անց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև Վինատիեի գործի վերաբերյալ շփումների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի