Հունաստանից հայ ներդրողները ընտրություններից հետո կգան և 20 մլն եվրոյի ներդրում կանեն. Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ-քիչ բացահայտում է տնտեսական բլոկի առաջնահերթությունները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Վարչապետի պաշտոնակատարը իր ելույթներից մեկում ներկայացրեց, որ Հայաստանը պետք է իր տնտեսությունն ավելի շատ տեղափոխի դեպի առաջավոր տեխնոլոգիաների և արդյունաբերության զարգացման կողմ: Այսօր մենք  էժան գնով վաճառում ենք հանքարդյունաբերական արտադրանք, որի գայթակղությունն ամբողջ աշխարհում կա: Այսինքն՝ Հայաստանը տարիներ շարունակ բռնած է եղել այն ուղին, որ ի վնաս է եղել իր ժողովրդին և շրջակա միջավայրին,  տարբեր երկրների հումք է մատակարարել նրանց զարգացման համար՝ ինքն էլ չզարգանալով և վնասներ կրելով»,- ընգծեց Գագիկ Մակարյանը:

Բանախոսը նկատեց՝ մատնանշված նպատակներին հասնելու համար պետք է երկու կարևոր խնդիր առանձնացնել. առաջինը՝ ներքին ներդրողները, երկրորդը՝ արտաքին ներդրողներ:

«Հունաստանից այսօր կան հայ ներդրողներ, որոնք ընտրություններից հետո կգան և մոտավորապես 20 միլիոնի ներդրում կանեն»,- տեղեկացրեց Գագիկ Մակարյանը:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրողներին՝ ապա, ըստ բանախոսի, նրանք Հայաստանում կարող են հայտնվել հունիս ամսին:

Մանրամասները՝ տեսանյութում: