Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատվեց

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված է, որ առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ստեղծվելու է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր, որն իրենից ներկայացնում է առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան։ Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ և համապատասխան տվյալները ստացվելու են ՀՀ Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տարբեր բազաներից։ Մասնավորապես, սահմանվել է, որ Ռեգիստրը, որպես առանձնացված շտեմարան, գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում, որը հասանելի է նաև բջջային հեռախոսի հավելվածի միջոցով։ Դրա հիման վրա, ապահովագրված անձը, մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ, հնարավորություն կստանա ծանոթանալու իր՝ որպես ապահովագրված անձի, կարգավիճակին։ Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ։ Ռեգիստրի վարումն իրականացնելու է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին ուղղված քննադատություններին և ընդգծել, որ այսպիսի մեծ մասշտաբի բարեփոխումը հնարավոր չէ միանգամից անթերի իրականացնել: Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ էր այն կյանքի կոչել և հընթացս լավարկել: «Այնպես որ շարունակում ենք 24 ժամ աշխատել, որովհետև շատ բարդ համակարգ է ներդրված, ուշադիր լսում ենք քննադատությունները և փորձում լուծել ռացիոնալ այն խնդիրները, որոնք մատնանշվում են», -շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ հունվարի 8-ի ժամը 10:00 -ի դրությամբ ապահովագրությունում արդեն 16266 սպասարկված այց է գրանցվել: «Այո՛, շարունակում ենք զգայուն լինել բոլոր բարձրացված հարցերին և արձագանքելով առաջ գնալ»,-ասել է նախարարը:

Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է շահառուների հետ մշտական հարցումներ անցկացնելու անհրաժեշտությունը՝ առկա խնդիրները բացահայտելու, ըստ առաջնահերթության դասակարգելու և լուծելու նպատակով: