ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականների կողմից նավթատար լցանավի կալանումն անվանել է «ուժի կիրառման անօրինական ակտ»

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «լուրջ մտահոգություն» է հայտնել ԱՄՆ զինված ուժերի կողմից Ատլանտյան օվկիանոսում Bella 1 (Mariner) նավթային լցանավի կալանման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ սա նավի նկատմամբ «անօրինական ուժի կիրառում» է, գրում է Meduza-ն։

Գերատեսչությունը հայտարարել է, որ լցանավը դեկտեմբերի 24-ին ստացել է Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն և «անմեղ անցում» է կատարել Հյուսիսատլանտյան օվկիանոսի միջազգային ջրերով՝ դեպի ռուսական նավահանգիստ։ ԱՄՆ-ը, ըստ Մոսկվայի, բազմիցս տեղեկություններ է ստացել լցանավի ռուսական պատկանելության և դրա «քաղաքացիական խաղաղ կարգավիճակի» մասին։

Նշվում է, որ բաց ծովում նավի կանգնեցումը և ստուգումը հնարավոր է միայն սահմանափակ պատճառներով, ինչպիսիք են ծովահենությունը կամ մարդկանց թրաֆիքինգը, ինչը չի վերաբերում Bella 1-ին: Այլ դեպքերում նման գործողությունները թույլատրվում են միայն դրոշի պետության համաձայնությամբ: Ռուսաստանը նման համաձայնություն չի տվել և պաշտոնապես բողոք է ներկայացրել Վաշինգտոնին՝ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության կողմից լցանավի հետապնդման վերաբերյալ:

«Այս պայմաններում, ամերիկյան զինվորների կողմից բաց ծովում խաղաղ նավի վրա հարձակումը, դրա փաստացի առգրավումը և անձնակազմի գերեվարումը չի կարող մեկնաբանվել որպես որևէ այլ բան, քան միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև նավարկության ազատության կոպիտ խախտում: Սա նավի սեփականատիրոջ օրինական իրավունքների և շահերի էական խախտում է: «Mariner»-ի անձնակազմի, որում ներառված են մի քանի երկրների քաղաքացիներ, կյանքն ու առողջությունը վտանգված են: Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում ամերիկյան իշխանությունների կողմից նրանց դեմ ուղղված դատական ​​հետապնդման սպառնալիքները՝ անհեթեթ պատրվակներով»,- ասվում է  ՌԴ ԱԳՆ  հայտարարության մեջ:

Մոսկվան ամերիկյան կողմի հղումներն իր պատժամիջոցների օրենսդրությանն անվանել է «անվավեր»։ Նշվում է, որ ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների կողմից սահմանափակող միջոցառումներն «անօրինական են»։ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն «ափսոսանք և անհանգստություն» է հայտնել Վաշինգտոնի «սուր միջազգային ճգնաժամեր առաջացնելու պատրաստակամության» վերաբերյալ։

ՌԴ ԱԳ նախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին «վերադառնալ միջազգային ծովային նավագնացության հիմնարար նորմերին և սկզբունքներին համապատասխանությանը և անհապաղ դադարեցնել իր անօրինական գործողությունները» լցանավի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի