Նիկոլ Փաշինյանի արարքը քրեական գործ է, պատժելի է՝ տուգանքից մինչև ազատազրկում․ միջամտել է եկեղեցու ներքին գործերին․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը Factor TV-ի եթերում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հանձնախումբ ստեղծելու որոշման և ներքաղաքական զարգացումների մասին։
Գնահատելով վարչապետի և 10-ից ավելի եպիսկոպոսների որոշումը՝ ստեղծել եկեղեցու բարենորոգման հանձնախումբ, Դանիելյանը նշել է․ «Մի բառով կարող եմ պատասխանել՝ վատ։ Սա իրավաբանության և իրավունքի տեսանկյունից, եթե նայենք, հակասահմանադրական է, հակաօրինական է։ Հստակ. Սահմանադրությունն ամրագրում է, որ պետությունն անջատ է եկեղեցուց և իրավունք չունի խառնվելու կրոնական կազմակերպությունների ներքին գործերին»։

Դանիելյանի խոսքով՝ այն գործընթացը, որ ծավալվել է իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի կողմից, հակաիրավական է։ «Այսինքն, սրան երկրորդ կարծիք լինել էլ չի կարող։ Չի կարող երկու ձևով մեկնաբանվի, կա մի ձև»,- ասել է նա։ «Սահմանադրությամբ ամրագրված է, որ եթե, պետությունը միջամտություն է իրականացնում, ուրեմն, նշանակում է՝ դա քրեորեն պատժելի արարք է։ Սրա երկրորդ մեկնաբանությունը ո՞րն է։ Ո՞նց են իրենք դա մեկնաբանում, կամ յուրաքանչյուր ՔՊ-ական ո՞նց է դա մեկնաբանում»,- հարց է բարձրացրել պատգամավորը։

Դանիելյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Բագրատ արք․ Գալստանյանի մասնակցությանը և վարչապետի թեկնածու հռչակվելու հանգամանքին։ Հիշեցնենք, իշխանությունը հենց այդ փաստն է վկայակոչում՝ իբրև ՀԱԵ-ի քաղաքականացման փաստարկ։ «Շարժումը սկսվել է ժողովրդի կողմից, մենք միացել ենք այդ շարժմանը, Բագրատ Սրբազանը՝ որպես հոգևոր հովիվ, Տավուշի մարզի հոգևոր հովիվ, ես՝ որպես պատգամավոր և որպես տավուշեցի, մենք մեր ժողովրդի հետ պիտի լինենք»։

Դանիելյանի խոսքով՝ Բագրատ արքեպիսկոպոսին վարչապետի թեկնածու հռչակել է ժողովուրդը։
«Ժողովուրդը վանկարկում էր, մեծ կուսակցությունների մի շարք պահանջով դիմել էր Սրբազանին։ Այդ ժամանակ մի շատ հետաքրքիր կոնսոլիդացիա էր տեղի ունեցել կուսակցությունների, ինչը աննախադեպ մի բան էր Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության մեջ։ Ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվել էր և իրենք այդ միջանկյալ լուծումը տեսնում էին սրբազան հոր միջոցով»։

Դանիելյանը մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ընթանում է Բաքվի բոլոր պահանջների բավարարման սկզբունքով, քննադատություններ է հնչեցրել Փաշինյանի հասցեին։
Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը ռևանշիստական նկրտումներ և ձգտումներ ունի, մինչդեռ ըստ նրա՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը դրան համարժեք չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան