Թուրքիան պատրաստ է օգնել Սիրիայի կառավարությանը քրդական ուժերի դեմ պայքարում

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են «աջակցել» Սիրիայի կառավարությանը՝ հյուսիսարևմտյան Հալեպ քաղաքում քուրդ զինյալների դեմ պայքարում, եթե Դամասկոսն օգնություն խնդրի, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարության պաշտոնյան, գրում է Turkish Minute-ը։

Նա լրագրողներին ասել է, որ Թուրքիան «աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ» և «ուշադիր հետևում է» հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին։

Այս շաբաթ մահացու բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կառավարական ուժերի և քուրդ մարտիկների միջև, քանի որ երկու կողմերն էլ մինչ օրս չեն կարողացել իրականացնել անցյալ տարվա մարտի համաձայնագիրը, որի համաձայն՝ քրդերի կիսաինքնավար վարչակազմը և բանակը միավորվելու էին Սիրիայի նոր իսլամիստական ​​կառավարության հետ։

Քրդերը պնդում են ապակենտրոն կառավարման հարցում, որը Սիրիայի նոր իշխանությունները մերժում են։

Առանձին հայտարարության մեջ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Անկարան ժամ առ ժամ հետևում է Հալեպում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ հակամարտությունը դադարեցնելու համար։

Չնայած Դամասկոսի կողմից տրված հավաստիացումներին, որ Սիրիայի բոլոր համայնքները պաշտպանված կլինեն, փոքրամասնությունները շարունակում են զգուշավոր լինել նոր իշխանությունների օրոք իրենց ապագայի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի