Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին

Լուրեր

14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից երկրի ներքին գործերին միջամտելուն ուղղված դիրքորոշումը։ Mehr-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ-ն տարածված հայտարարության մեջ դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարցում միջամտելուն ուղղված դիրքորոշումը՝ ընդգծելով, որ «իրանցի ժողովուրդը թույլ չի տա, որ Ամերիկայի խաբուսիկ քաղաքականությունը և թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը»։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ պաշտոնյաների կողմից Իրանի ներքին զարգացումների վերաբերյալ արված միջամտական ​​և մոլորեցնող դիտողությունները՝ դրանք որակելով որպես ԱՄՆ կառավարության կողմից Իրանի մեծ ազգի նկատմամբ շարունակական թշնամանքի հստակ ցուցիչ։

Հայտարարության համաձայն՝ նման դիրքորոշումները չեն բխում Իրանի ժողովրդի նկատմամբ որևէ իրական մտահոգությունից, այլ իրականացվում են Իրանի ներքին գործերին առավելագույն ճնշման, սպառնալիքների և միջամտության քաղաքականության շրջանակներում՝ երկրում բռնություն և ահաբեկչություն հրահրելու, անկարգություններ և անապահովություն ստեղծելու նպատակով։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանը, համաձայն իր Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների, ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը և ջանք չի խնայում օրենքի շրջանակներում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։

Այս առումով, ընդգծելով տնտեսական դժվարությունները նվազեցնելու համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարևորությունը, ընդգծվում է, որ այս խնդիրների զգալի մասը բխում է Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ անօրինական և անարդար պատժամիջոցների միջոցով սանձազերծված համընդհանուր տնտեսական և ֆինանսական պատերազմից։

Նշվում է, թե ԱՄՆ կառավարության կողմից Իրանի դեմ իրականացվող գործողությունները գերազանցում են պարզապես տնտեսական պատերազմը. դա հոգեբանական պատերազմի, ապատեղեկատվության տարածման լրատվամիջոցների արշավի, ռազմական միջամտության սպառնալիքների և բռնության ու ահաբեկչության հրահրման համադրություն է՝ գործողություններ, որոնք ակնհայտորեն խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները, միջազգային իրավունքի անվերապահ նորմերը և միջազգային մարդու իրավունքների համակարգի հիմնարար հիմքերը։

Հիշեցնելով ԱՄՆ-ի կողմից իրանցիների նկատմամբ թշնամանքի և Իրանի ներքին գործերին միջամտության երկար պատմությունը՝ սկսած 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջման պլանավորումից և իրականացումից մինչև Սադամ Հուսեյնի  ռեժիմին աջակցությունը ութամյա պարտադրված պատերազմի ընթացքում, սիոնիստական ​​ռեժիմի հետ միասին մասնակցությունը 2025 թվականի հունիսի հանցավոր հարձակմանը և անօրինական պատժամիջոցների կիրառումը, հայտարարությունը ընդգծում է ՄԱԿ-ի և այլ միջազգային հաստատությունների ծանր պատասխանատվությունը՝ պաշտպանելու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ազգային ինքնիշխանության հարգանքը և անկախ պետությունների ներքին գործերին չմիջամտելը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ կիրառվող միակողմանի հարկադրական միջոցառումների և տնտեսական պատժամիջոցների անօրինական և անմարդկային բնույթին՝ ընդգծելով, որ այդ պատժամիջոցները անմիջականորեն ուղղված են իրանցիների մարդու իրավունքներին, կենսապահովմանը և առօրյա կյանքին և կազմում են մարդկության դեմ հանցագործությունների հստակ օրինակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի