Ադրբեջանում ատամնաբույժները բողոքի ակցիա են անցկացրել աշխատատեղերի կրճատման դեմ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

Ադրբեջանի տարբեր շրջաններից ատամնաբույժների մի խումբ բողոքի ակցիա է անցկացրել Բաքվում գտնվող Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության (TƏBİB) վարչական շենքի առջև։ Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի պատճառն աշխատատեղերի կրճատումն է։ Ակցիայի մասնակիցները կատարվածի համար մեղադրել են TƏBİB-ի ղեկավարությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նրանք շեշտել են, որ ատամնաբույժների կարիքը մեծ է հատկապես շրջաններում: Նրանց խոսքով՝ 100-150 հազարից ավելի բնակչություն ունեցող շրջաններում յուրաքանչյուր հիվանդանոցում պահվում է ընդամենը երեք ատամնաբույժ։

Խաչմազից մի ատամնաբույժ դժգոհություն է հայտնել բժշկական ծառայությունների վրա կրճատումների ազդեցության, ֆինանսավորման խնդիրների և վճարման պահանջների վերաբերյալ։

«Խաչմազում, որն ունի 184 հազար բնակչություն, կա 27 ատամնաբույժ: Մեզ անհրաժեշտ է 1 ատամնաբույժ՝ յուրաքանչյուր 3-4 հազար մարդուն սպասարկելու համար: Նրանց նույնպես կրճատում են: Նրանք մեզ չեն ֆինանսավորում, մենք ինքներս ենք վճարում բոլոր նյութերի, նույնիսկ օգնականի համար: Բացի այդ, նրանք պահանջում են ամսական 1200-1800 մանաթ վճար: Նրանց վճարած աշխատավարձը 531 մանաթ է: Ադրբեջանում արդեն իսկ բժիշկների պակաս կա: Ո՞րն է այս կրճատումների հիմքը: Մեր ոչ մի հարցի պատասխան չկա: Նրանք ցանկանում են կրճատել 1140 բժշկի շրջաններում»,- ընդգծել է նա:

TABIB-ն արձագանքել է տարբեր շրջանների ատամնաբույժների բողոքներին: APA-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը հայտարարել է, որ ատամնաբուժական ծառայությունների մեծ մասը՝ 149 ծառայություն, չի ներառվում պարտադիր առողջապահական ապահովագրության մեջ և մատուցվում է միայն վճարովի հիմունքներով։ Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ վերլուծության արդյունքում պարզվել է՝ որոշ ատամնաբուժական ծառայություններ գերազանցում են իրական պահանջարկը, առկա ռեսուրսներն անարդյունավետ են օգտագործվում, իսկ բյուջետային եկամուտները նվազել են վճարումների լիարժեք անկանխիկ ձևակերպման բացակայության պատճառով։

Հայտարարության մեջ նաև հղում է արվել Աշխատանքային օրենսգրքին և ընդգծվել, թե գործատուն իրավունք ունի փոխել աշխատանքային պայմանները, կրճատել աշխատողների կամ անձնակազմի թիվը, իսկ անձնակազմի կրճատումը համարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերից մեկը։

TƏBİB-ը հայտարարել է, որ իր ենթակայության բժշկական հաստատություններում ատամնաբուժական ծառայությունների վերաբերյալ անցկացված վերլուծությունների և ֆինանսատնտեսական հիմնավորումների համաձայն՝ ատամնաբույժների թվի  «օպտիմալացումը», ներառյալ կրճատման գործընթացը, իրականացվում է աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի