Ռուբիոն հաջորդ շաբաթ Դանիայում հանդիպումներ կանցկացնի Գրենլանդիայի հարցով

Լուրեր

20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Դանիայի պաշտոնյաների հետ հանդիպումներ կանցկացնի Գրենլանդիայի հարցով, գրում է CNBC-ն։

Ռուբիոյի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը սաստկացրել է Դանիայի ինքնակառավարվող տարածք Գրենլանդիան գրավելու վերաբերյալ հռետորաբանությունը։ Հարցին՝ ինչո՞ւ ԱՄՆ վարչակազմը չի ընդունել կղզու վերաբերյալ քննարկումների հետ կապված Դանիայի խնդրանքը, Ռուբիոն պատասխանել է․ «Ես հաջորդ շաբաթ կհանդիպեմ նրանց հետ»։

Միաժամանակ, հարցին՝ արդյո՞ք Վաշինգտոնը կհրաժարվի Գրենլանդիան գրավելու համար ԱՄՆ զինված ուժերի օգտագործման հնարավորությունից, Ռուբիոն արձագանքել է․ «Ես այստեղ չեմ Դանիայի կամ ռազմական միջամտության մասին խոսելու համար։ Մենք նրանց հետ զրույցներ կունենանք, բայց այսօր ես լրացուցիչ բաներ չեմ ավելացնի»։

Երեքշաբթի երեկոյան Դանիայի պաշտպանության նախարար և փոխվարչապետ Տրոլս Լունդ Պոուլսենը հայտարարել էր, որ Դանիան 88 միլիարդ դանիական կրոն (13,8 միլիարդ դոլար) կծախսի Գրենլանդիայի վերազինման վրա՝ հաշվի առնելով «այն լուրջ անվտանգության իրավիճակը, որում գտնվում են»։

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները նույնպես կճանաչի այդ փաստը և պատրաստ կլինի համագործակցել Արկտիկայի անվտանգության հարցում մեր ընդհանուր շահերի շուրջ։ Դանիան կցանկանար շարունակել մնալ Միացյալ Նահանգների դաշնակիցը, բայց դա պահանջում է փոխադարձ պատրաստակամություն՝ հարգանք և համագործակցություն ցուցաբերելու համար»,- հայտարարել է Պոուլսենը։

Այս մեկնաբանությունները հնչել են  այն բանից հետո, երբ Սպիտակ տունը CNBC-ին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները քննարկում են Գրենլանդիան ձեռք բերելու «մի շարք տարբերակներ», որոնք հնարավոր է ներառեն նաև ռազմական տարբերակ։

«Նախագահ Թրամփը նշել է, որ Գրենլանդիան ձեռք բերելը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության առաջնահերթություն է, և դա կենսական նշանակություն ունի Արկտիկական տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար»,- երեքշաբթի CNBC-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը։

«Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքականության նպատակին հասնելու մի շարք տարբերակներ և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը միշտ էլ գլխավոր հրամանատարի տրամադրության տակ է», – ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի