«Դիպուկահարները մարդկանց խփում էին փողոցներում»․ ինչ է կատարվում Սիրիայում

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։

«Հունվարի 7-ի գիշերը Սիրիայում զինադադար հայտարարվեց Ֆրանսիայի և Անգլիայի միջնորդությամբ: Հիմա հանգիստ է, պայմանական հանգստություն է, բայց երեկ մինչև ժամը 3-ը կառավարական ուժերը վերջնաժամկետ էին տվել քրդական կազմավորումներին»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց սիրիահայ գրող-հրապարակախոս Հակոբ Նալբանդը։

Նրա խոսքով՝ սիրիական ժողովրդական ուժերի ղեկավարությունը շատ շերտավորված է: Նալբանդի դիտարկմամբ՝ նրանց շրջանում կան գործակալներ, որոնք ծառայում են Իրանին, նախկին ռեժիմին, որոշակի կապեր ունեն Իսրայելի հետ, և հենց այդ պատճառով էլ միասնական դիրքորոշման չեն կարողանում հասնել:

«Բախումներ տեղի ունեցան, հայկական թաղամասերին շատ մոտ էին: Եվ նույնիսկ դպրոցները հիմա փակ են, չմոռանանք՝ երեկ տաղավար օր էր (Սուրբ Ծնունդին հաջորդող մեռելոց-խմբ․), պետք է հայերը գնային գերեզմանատուն, մոմեր վառեին իրենց ննջեցյալների համար, էդ էլ չեղարկվեց, որովհետև դիպուկահարներ կային և տեղաշարժի իրավունքը մարդկանցից խլել էին, մարդկանց խփում էին փողոցներում»,- նշեց նա։

Հակոբ Նալբանդի խոսքով՝ հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում վիրավորներ, զոհեր չկան։

«Ուղղակի շատ զգուշավոր են, տներից դուրս չեն գալիս։ Խանութները փակ էին, սննդամթերք գնելու դժվար էին հասնում, էլեկտրամատակարարումը մի քիչ խախտված էր, ջրի մատակարարում կար։ Այս 2,3,4 տարվա պատերազմի ընթացքում ահագին որակազրկվել էր ինտերնետային կապը, բայց հիմա կամաց-կամաց արդեն վերականգնվում է»,- նշեց նա։

Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են քրդական թաղամասերից, որոնք Սիրիայի բանակն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գոտի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան