Վենեսուելայի իշխանությունները հայտնել են ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 100 մարդու մահվան մասին

Լուրեր

20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու նպատակով իրականացված հարձակումը խլել է առնվազն 100 մարդու կյանք։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն, գրում է CNN-ը։

«Մինչև հիմա կա 100 զոհ, 100։ Եվ նույնքան վիրավորներ։ Մահացել են մարդիկ, ովքեր որևէ կապ չեն ունեցել հակամարտության հետ, քաղաքացիական անձինք, կանայք, ովքեր իրենց տներում էին… տուժել են մեր երկրի դեմ արձակված հզոր ռումբերի հարվածից»,- հայտարարելե է Կաբելյոն։

Կուբայի կառավարությունը, իր հերթին, կիրակի հայտարարել էր, որ «մարտական ​​գործողությունների» ժամանակ զոհվել է իր 32 քաղաքացի, որոնք առաջադրանքներ էին կատարում Կուբայի զինված ուժերի և ներքին գործերի նախարարության անունից: Կաբելյոն չի մանրամասնել՝ արդյո՞ք մահացած կուբացիները 100 զոհերի թվում են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ոչ մի ամերիկացի զինծառայող չի զոհվել, չնայած որոշները վիրավորվել են հարձակման ժամանակ ուղղաթիռի խոցման հետևանքով։

Միացյալ Նահանգները հունվարի լույս 3-ին գործողություն էր իրականացրել Վենեսուելայում՝ ավիահարվածներ հասցնելով Կարակասի տարբեր թիրախների: Արդյունքում, ամերիկյան հատուկ նշանակության ուժերը երկրից դուրս էին բերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին: Նրանք ինքնաթիռով տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ ներկայացել են դատարան: Նրանց տարբեր  մեղադրանքներ են առաջադրվել,  այդ թվում՝ թմրամիջոցների ահաբեկչության և զենքի պահպանման համար: Մադուրոն և կինը իրենց մեղավոր չեն ճանաչել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի