ԱՄՆ ներգաղթի ոստիկանության աշխատակիցը Մինեապոլիսում կրակել է մի կնոջ և սպանել․ միջադեպն ինքնապաշտպանություն է որակվել

Լուրեր

03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
03.04.2026 | 12:53
Արման Ծառուկյանը մեկ միլիոն դոլարանոց մեքենա է գնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) աշխատակիցը կրակել և սպանել է մի կնոջ Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ)՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները պնդել են, որ նա փորձել է մեքենայով մխրճել ICE պարեկային ծառայության մեքենայի մեջ։ Գերատեսչությունը զոհի վարքագիծը որակել է «ներքին ահաբեկչության» ակտ, իսկ պարեկային ծառայության արձագանքը՝ ինքնապաշտպանություն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ICE-ի ներգաղթի վերահսկողության պրակտիկայի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

«Մեր իրավապահ մարմինների աշխատակիցներին սպանելու մտադրությամբ վրաերթի ենթարկելու փորձերը համարվում են ներքին ահաբեկչության ակտ։ ICE-ի աշխատակիցը, վախենալով իր կյանքի, իր գործընկերների կյանքի և հանրության անվտանգության համար, կրակոցներ է արձակել ինքնապաշտպանության նպատակով»,- հայտարարել է ICE-ն կառավարող Ներքին  անվտանգության դեպարտամենտը։

CBS-ի տվյալներով՝ զոհը տեղի բնակիչ է՝ 37-ամյա բանաստեղծուհի Ռենե Գուդը, ԱՄՆ քաղաքացի։

Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը կտրուկ քննադատել է դաշնային հայտարարությունը, մասնավորապես, այն մասով, որ կրակոցները բնութագրվել են որպես ինքնապաշտպանության ակտ՝ այն անվանելով «աղբային նարատիվ»։

Միևնույն ժամանակ, Ներքին անվտանգության նախարարությունը պնդում է, որ կան վիրավորված ICE աշխատակիցներ։ Դեռևս պարզ չէ, թե քանի ոստիկան է վիրավորվել և ինչ վնասվածքներ են ստացել։

Մինեապոլիսի ոստիկանապետ Բրայան Օ’Հարայի խոսքով՝ կինը գտնվել է մեքենայի մեջ, որը փակել է ճանապարհը։ Ըստ Օ’Հարայի՝ ինչ-որ պահի նրան մոտեցել է ICE սպա, որից հետո մեքենան սկսել է հեռանալ, այնուհետև արձակվել է առնվազն երկու կրակոց։

Չորեքշաբթի Մինեսոտայի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող ներգաղթային իրավապահ միջոցառումների դեմ, որոնք ուղղված են անօրինական ներգաղթյալներին ձերբակալելուն և արտաքսելուն։ CBS-ի տեղական մասնաճյուղի տվյալներով՝ ICE-ի աշխատակիցներն օգտագործել են պղպեղի սփրեյ և հետ են մղել ցուցարարներին։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, որը մեկնել էր Մինեապոլիս, ներկայացրել է կրակոցներին նախորդող իրադարձությունների պաշտոնական տարբերակը։ Նա ասել է, թե ICE գործակալները վերադառնում էին իրենց գրասենյակ գործողությունն ավարտելուց հետո, երբ նրանց մեքենաներից մեկը խրվել է ձյան մեջ։ Գործակալները փորձել են դուրս բերել մեքենան, երբ նրանց շուրջը հավաքվել են մի խումբ ցուցարարներ, որոնք, ըստ նրա, փորձել են խոչընդոտել նրանց տեղաշարժը։ Նոեմի խոսքով՝ կինը, որին կրակել են, «իր մեքենան վերածել է զենքի» և այն ուղղել աշխատակիցների վրա՝ նրանց «սպանելու» մտադրությամբ։

Պաշտոնյայի պնդմամբ՝ կինը հարվածել է գործակալներից մեկին։ Նախարարը նաև կրակ բացած աշխատակցին նկարագրել է որպես «փորձառու» սպա, որը գործել է «ինքնապաշտպանության նպատակով»։ Նոեմը նշել է, որ ՀԴԲ-ի հետաքննություն կանցկացվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի