Ճնշումները կշարունակվեն՝ ՀՀ-Իրան հարաբերությունները նվազագույնի հասցնելու համար. Կիրո Մանոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Հայաստանի նկատմամբ ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի հասնեն: Այսօր՝ նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Իրանի հետ կապված խնդիրները մտահոգիչ են: Այն պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն առանձնաբար սահմանում է Իրանի նկատմամբ, չի կիսում նաև ԵՄ-ն: Սակայն ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,- նշեց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի նպատակից մեկն այդ հարցով տարածաշրջանի երկրներին զգուշացնելն էր: Մանոյանը կարծում է նաև, որ ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստացած դեմոկրատները կփորձեն որոշակի քայլերի դիմել՝ ինչ-որ չափով այդ պատժամմիջոցները մեղմացնելու համար. «Ոչ թե այն պատճառով, որ դեմոկրատներն Իրանի նկատմամբ ավելի մեղմ են, այլ պարզապես, որպեսզի Միացյալ Նահանգներն աշխարհում ինքն իրեն չմեկուսացնի այդ հարցով»: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում. Կիրո Մանոյանը կարծում է՝ պետք է ԱՄՆ-ին բացատրել, որ Հայաստանի այլընտրանքը մեծ չէ: «Չի կարելի միաժամանակ և՛ գոհացնել ԱՄՆ-ին, և՛ շարունակել հարաբերություններն Իրանի հետ: Պարզապես մենք պետք է անընդհատ բացատրենք: Այս դեպքում կարևոր դերակատարություն ունի նաև ԱՄՆ-ի հայ համայնքը, որպեսզի իշխանություններին բացատրի, որ Հայաստանը շատ այլընտրանք չունի»,- հավելեց Կիրո Մանոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։