Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել և չտրվել խարդախությունների․ քաղաքացուց ստացած նամակի հետքերով

Լուրեր

14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ  դիմել է քաղաքացիներին ու կոչ արել զգոն լինել՝ ներկայացնելով քաղաքացուց ստացած մի նամակ։
«Քաղաքացուց ստացած նամակի հետքերով․
«Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 07-ից մինչև հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հավելվածով «Alisa» և «Arammita» բաժանորդներն իրեն առաջարկել են օնլայն գումար աշխատելու տարբերակ, որով պետք է գումար ներդներ և դրանից ստանար շահույթ:
«Alisa» բաժանորդն իրեն առաջարկել է 0000 0000 0000 0000 քարտային հաշվեհամարով Տաթևիկին փոխանցել 2.000 ՀՀ դրամ, այնուհետև որպես շահույթ իր քարտին է վերադարձվել 3.000 ՀՀ դրամ, այնուհետև նույն հաշվեհամարին փոխանցել է 26.000 ՀՀ դրամ, հետ է ստացել 37.000 ՀՀ դրամ, որից հետո նույն հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 2 միլիոն 419 հազար 724 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է իր գումարը հետ վերադարձնել՝ պատճառաբանելով, որ գումարը սխալ է կանխիկացրել»:
Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների»,- գրել է վարչապետը։