Իրանից ներկրումը կաթվածահար է․ ռիալի արժեզրկումը հարվածել է ՀՀ-ի հետ առևտրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանական արժույթը շարունակում է գահավիժել․ 2025-ի վերջի դրությամբ՝ սև շուկայում ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը հասել է 1,45 միլիոն ռիալի։ Վերջին մեկ տարվա ընթացքում արժեզրկումը կազմել է շուրջ 80 տոկոս։ Սննդամթերքի և կենսական ապրանքների գներն աճել են զգալիորեն, օրինակ՝ հացինը՝ 26-72%։

«Մարդկանց առօրյայի, ապրուստի հարցն է։ Դա իրավիճակը ծանրացնում է։ Եթե մարդու ամսական եկամուտը, ասենք, 100-150 դոլար է, և նույն ժամանակ այն, ինչ պիտի հայթայթի ուտելու համար, հասնելու է 300 դոլարի, այդ ժամանակ մարդիկ արդեն չեն կարողանում, համբերել։ Բնականաբար, բորբոքումներ կդառնան, և այդ բորբոքումների թափը կարող է ավելի հզորանալ»,- նշում է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Արժույթի արժեզրկումը, գնաճը և տնտեսական ճգնաժամը բողոքի մեծ ալիք են բարձրացրել Իրանում։ Հարյուրավոր քաղաքներում ակցիաներ են, որոնք ուղեկցվում են բախումներով։

Հաշվի առնելով Իրանի հետ Հայաստանի տնտեսական և առևտրային կապերը՝ տեղի ունեցողը չի կարող չազդել Հայաստանի վրա։

«Հայաստանից դեպի Իրան արտահանվող ապրանքն իրանցիների համար է՛լ ավելի է թանկանալու, այսինքն՝ մրցունակությունը կորցնելու է»,- նշում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Վերջին տարիներին Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալներն աճել են։ Հարևան երկրից ներմուծվում են երկաթ և պողպատ, բնական գազ, նավթային ապրանքներ, պլաստիկ, շինարարական նյութեր։ Հայաստանն իր հերթին Իրան է արտահանում էլեկտրաէներգիա, հանքային նյութեր, սննդամթերք, մեքենաներ և սարքավորումներ։

«Մեր արտահանողների համար ավելի է դժվարացել, որովհետև պետք է հասկանալ մեխանիզմը։ Եթե մենք առաջ արտահանում էինք որոշակի ապրանք, որն արժեր, ենթադրենք, 1000 դրամ, այնտեղ վաճառում էինք մի գնով, հիմա, քանի որ ռեալը բավականին արժեզրկվել է, ենթադրենք՝ երկու անգամ, դա նշանակում է, որ մեր ապրանքն այնտեղ վաճառվելու է արդեն երկու անգամ ավելի թանկ։ Այսինքն՝ այս տեսանկյունից արտահանումն է՛լ ավելի դժվարանում է»,- նշում է Թավադյանը։

Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը շուրջ 1 միլիարդ դոլարի է հասնում։ Աղասի Թավադյանը նշում է, որ տեսականորեն Իրանից Հայաստան ներմուծումը կարող է հեշտանալ․ «Իրանցի արտահանողը կարողանալու է բերել, ավելի թանկ կամ նույն գնով վաճառել և ավելի շատ շահույթ ստանալ»։

Իրանից ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը, մինչդեռ, ահազանգում է՝ իրանական ապրանքների ներմուծումը գրեթե անհնար է դարձել։  Factor TV-ի հետ զրույցում նա նշում է, որ հիմնական պատճառն իրանական արժույթի հետ կապված անորոշություններն են։

«Այսինքն՝ եթե ազատ կուրսը 130,000 թուման է մեկ դոլարը, այդ պահին պետության կուրսը 90,000 կամ 100,000 թուման է։ Այսինքն, երբ արտահանում ես անում, գործարանն է էքսպորտ անում, այստեղից ուղարկված մեկ դոլարը ոչ թե հաշվում է 130,000 թուման, այլ հաշվում է 100,000 թուման։ Գները չեն համընկնում, ամեն մի դոլարի մեջ գործարանը 30,000 թուման կորցնում է, մոտավորապես 30% ապրանքը էժան է վաճառում։ Կար այլընտրանքային մի ճանապարհ, մի տարբերակ, երբ ֆիզիկական անձինք ունեին արտահանում անելու քարտեր։ Հիմա պետությունը փակել է բոլորի արտահանման քարտերը, ստիպված պիտի գործարանները դա անեն։ Իրենց վրա ավելի թանկ է նստում ապրանքը։ Այսինքն՝ ոչ թե իրենց վրա, այլ մեզ վրա, որովհետև իրենք ստիպված պիտի բարձր գին ասեն, որ այդ կորուստը թումանի միջև, պետական և ազատ կուրսի միջև լրացվի»,- նշում է տնտեսվարողը։

Վերջին տվյալներով՝ Իրանում ընթացող ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 3 տասնյակ մարդ, հազարավոր ձերբակալվածներ կան։ Մովսես Քեշիշյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ պոռթկումների թափը կարող է մեծանալ՝ տնտեսական անորոշություններն ավելի մեծացնելով։

«Ճնշումով կառավարելը, գուցե, այսօր մի քիչ կառավարեն կամ դադարեցնեն կամ հետաձգեն, բայց պարզապես հետաձգելու է, ուղղակի արձագանքը կարող է հետո ավելի կոպիտ լինել, այսինքն՝ մի բան ճնշելով դադարեցնելուց հետո դա նորից կարող է ավելի թափ առնել։ Իրենք պետք է այնպես անեն, որ դա կառավարելի լինի, այսինքն՝ լուծումներ պետք է տան նույն ժամանակ, որ դադարեցնում են ցույցերը»,- ասում է Քեշիշյանը։

Արդեն 11-րդ օրն ընթացող բողոքի ցույցերը Իրանում ամենաընդգրկունն են 2022 թվականից ի վեր։ 3 տարի առաջ դժգոհության ալիքը ծավալվել էր կալանքի տակ գտնվող 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան