Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղապահ զորքեր չի ուղարկի Գազա

Լուրեր

01.05.2026 | 19:50
Ով էր ներկել ավանակին․ ֆեյք զեբրի պատմությունը զայրացրել է կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:40
«Ես խնդիր ունեմ». ինքնավնասումների շղթա՝ ՔԿՀ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:30
ԵՄ գագաթնաժողովի՝ ՀՀ-ում անցկացնելու որոշումը 1 տարի առաջ է կայացվել, ընտրությունների հետ կապելն անլուրջ է․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 19:21
Հաջիևը՝ հայ գերիների և Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման մասին
01.05.2026 | 19:14
Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
01.05.2026 | 19:00
Բացահայտ սուտ է Սամվել Կարապետյանի ասածը, որ 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 18:48
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը. Պապիկյան
01.05.2026 | 18:36
Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր
01.05.2026 | 18:20
Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է
01.05.2026 | 18:15
Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար
01.05.2026 | 18:04
ՀՀ-ի համար շահեկան է Թուրքիայի հետ սահմանների բացումը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 17:50
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի արդյունքները
01.05.2026 | 17:42
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը Դո՞ւք եք. Նարեկ Կարապետյանը խուսափեց պատասխանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 17:30
ԵՄ-ն դադարեցրել է Սերբիային տրամադրվող ֆինանսավորումը
01.05.2026 | 17:19
Բարդ է հայտարարագիր կազմելը, հիշեք ում մասին է խոսքը. Նարեկ Կարապետյանը` Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ խաղաղապահ ուժեր ուղարկել Գազա։ Հայտարարությունը հաջորդում է նախկինում տարածված հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը դիտարկվում է որպես «կայունացման ուժերի» ձևավորման հավանական մասնակից՝ հրադադարից և Գազայում պատերազմի ավարտից հետո, գրում է OC media-ն։

Ալիևը մի քանի կառավարամետ տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ակնարկել է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ զորախումբ ուղարկելու հարցում, քանի որ Պաղեստինը չի աջակցում Բաքվի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Ալիևը նաև ասել է, որ կարծում է, թե «արաբական երկրներն իրենք պետք է լուծեն արաբական երկրների խնդիրները»։

«Ես խորապես համոզված եմ, որ ոչ արաբական մահմեդական երկրները չպետք է շտապեն։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Կա Արաբական պետությունների լիգա, որը բավականին հստակ դիրքորոշում ունի, և մենք հետևում ենք դրան»,- ասել է Ալիևը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Պաղեստինին և ՄԱԿ-ում Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ որպես Չմիավորման շարժման մաս։ Նա հավելել է, որ Պաղեստինի դեսպանատունը գործում է Ադրբեջանում՝ «մասամբ ադրբեջանական ֆինանսական օգնության աջակցությամբ»։ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանին չի տրամադրվել տեղեկատվություն ԱՄՆ-ի կողմից խաղաղապահ գործողություններին իր հնարավոր մասնակցության մասին, այդ թվում՝ «գործողության մանդատի» և դրա տեսակի վերաբերյալ։

Բացի այդ, նա քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայք Ուոլցին՝ այն բանի համար, որ նա հայտնել է խաղաղապահ առաքելություն ուղարկելու Բաքվի համաձայնության մասին՝ պնդելով, որ «չեն տվել համաձայնություն»։

«Մենք մեր համաձայնությունը չենք տվել և դիվանագիտական ​​​​խողովակներով ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել ենք, որ նման հայտարարություններն անընդունելի են և կեղծ տպավորություն են ստեղծում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն ԱՄՆ-ին ուղարկել է «20-ից ավելի հարցերով հարցաթերթիկ»։

«Մինչև այս հարցերի պարզաբանումը՝ Ադրբեջանի մասնակցությունը որևէ առաքելության չի նախատեսվում»,- եզրափակել է Ալիևը։

Հոկտեմբերին Politico-ն հաղորդել էր, որ Ադրբեջանը, Ինդոնեզիայի և Պակիստանի հետ միասին, գլխավոր հավակնորդն է Գազայի հատվածում ԱՄՆ-ի կողմից աջակցվող կայունացման ուժերին զորքեր մատակարարելու հարցում։ Հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյայի՝ պարբերականը գրել էր, որ այս երեք երկրներն են «ամենամեծ հետաքրքրությունը» հայտնել ուժերին միանալու հարցում։

Սակայն Ալիևը վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել է, որ ցանկանում է խուսափել այնպիսի հակամարտություններից, որոնք կարող են հանգեցնել զոհերի, և որ «Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի թանկ է իրենց համար»։

Հարցազրույցի մեծ մասն էլ Ալիևը նվիրել է Ադրբեջանում զենքի արտադրությանը։ Նրա խոսքով՝ անցյալ տարի Ադրբեջանն արտադրել է 1,4 միլիարդ մանաթի (820 միլիոն դոլար) ռազմական արտադրանք, որի մեծ մասն ուղարկվել է ադրբեջանական բանակին, իսկ որոշները՝ արտահանվել «մոտավորապես 20 երկիր»։

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության մասին լրատվության նախագծի (OCCRP) տվյալներով՝ «2015 թվականից ի վեր Կոնգոյի Հանրապետությունն Ադրբեջանից գնել է զենքի հսկայական պաշար, որից ավելի քան 500 տոննա զենք մատակարարվել է մի քանի խմբաքանակով»։ OCCRP-ն պարզել է, որ այս բեռնափոխադրման համար Ադրբեջանն «օգտագործել է Մարմարա ծովի արևելյան ափին գտնվող թուրքական նավահանգիստը», և որ այդ գործողությունները պաշտոնապես չեն գրանցվել։

«2020 թվականի հունվարին Ադրբեջանից Կոնգոյի Հանրապետության գվարդիային է ուղարկվել ավելի քան 100 տոննա զենք, այդ թվում՝ 775 ականանետային արկ և ավելի քան 400 արկ հրթիռներ, որոնք նախատեսված էին բեռնատարներից արձակվելու համար»,- նշել է կազմակերպությունը։

OCCRP-ն նաև հաղորդել է, որ աֆրիկյան երկրի ընդդիմադիր գործիչները պնդում են՝ «Ադրբեջանից նախկինում ստացված զենքն օգտագործվել է 2016 թվականի ընտրություններից հետո դաժան հարձակումը խթանելու համար, որը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի»։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն իր առջև նպատակ է դրել զարգացնել ռազմական արդյունաբերությունը, և այդ նպատակով 2024-2025 թվականներին ռազմական արտադրության մեջ ներդրել է 1 միլիարդ մանաթ  (590 միլիոն դոլար): Ռազմական արտադրության նպատակով Ադրբեջանը լիցենզիաներ է տրամադրել 15 ընկերությունների, որոնցից յոթն արդեն սկսել են աշխատել:

«Այս գումարի կեսը ստացվել է մասնավոր հատվածից: Քանի որ այս ոլորտը որոշ չափով փակ է հանրության համար, մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվում: Սակայն այս գործընթացը լայն տարածում է գտել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի