Ընդդիմությունը փուռն է տալիս եկեղեցուն, զոհաբերում՝ ինչպես ԳՇ պետին․ Քոչարյանի խոսքը կա այդ մասին․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, պետություն-եկեղեցի հարաբերություններին և իշխանության որդեգրած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Իրական Հայաստանը» վերահաստատվում է որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն, Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ խոսքը արժեքային համակարգի, այլ ոչ թե կրոնական խտրականության մասին է։

«Վարչապետը չի ասել, որ քրիստոնյաներ կամ այլ կրոնների հետևորդներ կամ կրոններից դուրս մարդիկ չեն կարող լինել, այլ արժեքների մասին է խոսել։ Քրիստոնեական արժեքները համամարդկային արժեքներ են։ Նույնիսկ կարելի է ասել, որ համամարդկային արժեքները, որ հետագայում դարձել են օրենքներ, ծնվել են ժամանակին քրիստոնեական ուսմունքից»,- նշեց պատգամավորը։

Թորոսյանը շեշտում է Հայաստանը աշխարհիկ պետություն է՝ խղճի ազատությամբ, հավատքի ազատությամբ։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու և իշխանության հարաբերություններին՝ Թորոսյանը խիստ քննադատության ենթարկեց եկեղեցական որոշ գործիչների քաղաքական ակտիվությունը՝ որակելով այն որպես հակապետական գործունեություն։

«Ակնհայտ է, որ նրանք գործում են և նրանց հայտարարությունները և գործողությունները դնում են Հայաստանի Հանրապետության պետությունը, պետականությունը, ինքնիշխանությունը կասկածի տակ: Այդ թվում՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից դուրս հայտարարություններով»,- ասաց նա:

Պատգամավորը պնդեց, որ եկեղեցին պարտավոր է գործել օրենքի շրջանակներում. «Եկեղեցին չի կարող գործել օրենքից դուրս: Եկեղեցին, ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, ենթարկվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին: Եվ եկեղեցու՝ պետությունից անջատված լինելը՝ պետք է հասկանալ այն տրամաբանությամբ, որ եկեղեցին չի կարող զբաղվել պետական ֆունկցիաներով»:
Խոսելով խաղաղության պրոցեսի և ընդդիմության կողմից քննադատական դիրքորոշման մասին՝ Թորոսյանը նշեց, որ իշխանության համար խաղաղությունը համոզմունք է, ոչ թե նախընտրական գործիք։ Նա հակադարձեց այն պնդումներին, թե խաղաղությունը թուլության նշան է։
«Խաղաղությունն ավելի մեծ ուժ է պահանջում»,- ընդգծեց Թորոսյանը։

Պատգամավորը ընդդիմությանը մեղադրեց Ադրբեջանի իշխանությունների խոսույթը կրկնելու մեջ. «Մեր ընդդիմախոսները բառիս ուղիղ իմաստով դարձել են Ադրբեջանի իշխանությունների խոսնակը Հայաստանում: Վաղուց և շարունակում են այդ դերը պատվով կատարել»:
Թորոսյանը նաև անդրադարձավ կենսաթոշակառուների անկանխիկ գործարքների հետվճարի համակարգի փոփոխություններին, այդ թվում՝ միջազգային ծառայություններից օգտվող քարտապանների՝ հետվճարի ծրագրից դուրս մնալու խնդրին։

«Եթե խոսքը 2%-ների մասին է, դա միայն ArCa քարտով է, դա նորություն չէ, կառավարության նիստում ծրագիրը հաստատվելիս ասվել է: Այսինքն՝ Visa և Mastercard-ով չի լինելու, և դա ասվել է կառավարության նիստի ժամանակ: Դա ունի նպատակ, որովհետև ArCa-ն հայկական ընկերություն է»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան