Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն պատրաստակամություն է հայտնել իր Խաղաղության Նոբելյան մրցանակը տալ Թրամփին

Լուրեր

08.01.2026 | 23:31
Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայի քրդական ուժերին մեղադրում է Իսրայելի օրակարգին ծառայելու համար
08.01.2026 | 23:21
Ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ. ՆԳՆ
08.01.2026 | 23:11
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
08.01.2026 | 22:39
Ադրբեջանում ատամնաբույժները բողոքի ակցիա են անցկացրել աշխատատեղերի կրճատման դեմ
08.01.2026 | 22:30
Մի շարք համարանիշներ կընդգրկվեն «մեծ պահանջարկ ունեցողների» շարքում
08.01.2026 | 22:08
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականների կողմից նավթատար լցանավի կալանումն անվանել է «ուժի կիրառման անօրինական ակտ»
08.01.2026 | 21:55
Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորակը և արգելափակվել ձնակույտում
08.01.2026 | 21:43
Մոսկվան ու Փարիզը ֆրանսիացի քաղաքագետ Վիտանիեին փոխանակել են բասկետբոլիստ Կասատկինի հետ
08.01.2026 | 21:30
Թրամփը ծրագրում է նավթի գները իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց՝ Վենեսուելայի նավթի վերահսկմամբ
08.01.2026 | 21:20
ՀՀ ԱԱԾ-ն ФСБ-ի կցո՞րդ, թե՞ անկախ մարմին. «սատանա բռնելուց» մինչև պատարագի տեքստին միջամտելու փորձ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.01.2026 | 21:08
Հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը
08.01.2026 | 21:00
Այս ցնցումներով եկեղեցին ՌԴ-ի ազդեցությունից հանելու փորձ է արվում․ կախվածությունը ծանր հետևանք ունեցավ․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.01.2026 | 20:51
Զելենսկին՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին. փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնականացման
08.01.2026 | 20:48
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին
08.01.2026 | 20:40
4 տարի՝ առանց սմարթֆոնի․ ինչպես են Աբովյանի թիվ 2 դպրոցում հրաժարվել գաջեթներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ պատրաստ է իր Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Current time-ը։

«Դա դեռ տեղի չի ունեցել, բայց ես ուրախ կլինեի անձամբ նրան ասել, որ Վենեսուելայի ժողովուրդը ցանկանում է նրան տալ և կիսել այս մրցանակը նրա [Թրամփի] հետ»,- ասել է Մաչադոն Fox News-ին։

Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Մարիա Կորինա Մաչադոյին չի դիտարկում որպես Վենեսուելայի ապագա առաջնորդ։ Նա ասել էր, որ նրա համար «շատ դժվար կլինի ղեկավարել», քանի որ նա «չունի աջակցություն կամ հարգանք երկրում»։

The Washington Post-ը հղում անելով Սպիտակ տան երկու աղբյուրների, հաղորդել էր որ Թրամփը չի աջակցել Մաչադոյին նրա՝ Նոբելյան խաղաղության մրցանակը ընդունելու որոշման պատճառով, որին ձգտում էր ԱՄՆ նախագահը։

Մաչադոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի խոսել 2025 թվականի հոկտեմբերից ի վեր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իրականում ես նախագահ Թրամփի հետ խոսել եմ հոկտեմբերի 10-ին՝ նույն օրը, երբ հայտարարվեց Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհման մասին, և այդ ժամանակվանից ի վեր նրա հետ չեմ խոսել»,- ասել է նա։

Մաչադոն դեկտեմբերին Վենեսուելայից Նորվեգիա է մեկնել մրցանակը ստանալու համար և չի վերադարձել։

«Ես պլանավորում եմ հնարավորինս շուտ վերադառնալ տուն», – ասել է նա Fox News-ին, երբ նրան հարցրել են իր ծրագրերի մասին։

Սա Մաչադոյի առաջին հարցազրույցն էր շաբաթ օրը ԱՄՆ-ի կողմից Վենեսուելային ավիահարվածներից և Մադուրոյին գերի վերցնելուց հետո։

Նոբելյան մրցանակակիրը ԱՄՆ գործողությունները որակել է որպես «մարդկության, ազատության և մարդկային արժանապատվության համար հսկայական քայլ»։

Երկուշաբթի օրը Վենեսուելայի փոխնախագահ և նավթի նախարար Դելսի Ռոդրիգեսը երդվել էր որպես ժամանակավոր նախագահ։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի