Գրենլանդիան չի հաջողվի գրավել մեկ գիշերվա ընթացքում․ վարչապետ Նիլսեն

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Գրենլանդիան ձգտում է ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների հետ, և նրա բնակիչները չպետք է վախենան Միացյալ Նահանգների կողմից անխուսափելի հարձակումից, երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հետաքրքրություն է հայտնել կղզու նկատմամբ․ գրում է Reuters-ը։

«Մենք չենք գտնվում այնպիսի իրավիճակում, որ մտածենք՝ մեր երկիրը մեկ գիշերվա ընթացքում գրավելը հնարավոր է», – ասել է Նիլսենը մայրաքաղաք Նուուկում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Վարչապետի խոսքով՝ Գրենլանդիան չի կարելի համեմատել Վենեսուելայի հետ. «Մենք ժողովրդավարական երկիր ենք»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ ուժերը «լայնածավալ հարված» էին հասցրել Կարակասին ու գերեվարել երկրի նախագահին ու նրա կնոջը։

Գրենլանդիան աշխարհի ամենամեծ կղզին է՝ մոտավորապես 57,000 բնակչությամբ։ Նախկին դանիական գաղութ լինելով՝ այն մնում է թագավորության մաս, և Կոպենհագենը շարունակում է վերահսկել նրա արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը։

2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր մտադրության մասին: Նախօրեին Վենեսուելայում ամերիկյան գործողության ֆոնին, Թրամփը The Atlantic-ին տված հարցազրույցում ասել էր, որ կղզին «շրջապատված է ռուսական և չինական նավերով» և խիստ կարևոր է Միացյալ Նահանգների պաշտպանության համար։

ԱՄՆ գործողությունները Վենեսուելայում մտահոգություններ են առաջացրել եվրոպացի առաջնորդների շրջանում, որ դանիական ինքնավար տարածքը կարող է նմանատիպ սցենարի բախվել: «Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն Գրենլանդիան և Դանիայի Թագավորությունը, և ուրիշ ոչ ոք», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը առաջարկել է, որ ՆԱՏՕ-ն քննարկի կղզու պաշտպանության ամրապնդման հարցը:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի