Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը բացահայտվել է 249 հանցագործություն․ ՆԳՆ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հանրապետությունում բացահայտել են 249 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 42 դեպք` ֆիզիկական ներգործության,
  • 40 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 22 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 11 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 9-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու,
  • 7 դեպք՝ խարդախության,
  • 5-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի որսի, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, շորթման, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ավտոմեքենայի գողության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ավազակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 1 դեպք՝ գույքին տիրանալու,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։