Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան․ հիվանդանոց է վնասվել

Լուրեր

08.01.2026 | 12:09
Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակ է ներկրվում // ԱՄՆ-ը դուրս է գալիս մի շարք միջազգային կառույցներից․ ԼՈՒՐԵՐ
08.01.2026 | 12:04
Գողացել է զոհված որդիների շիրմաքարերի գումարը. մի գողի հարց չեն կարողանում լուծել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.01.2026 | 11:55
Ռուսական հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են 
08.01.2026 | 11:50
Ուզում եմ հանդիպել վարչապետին, միայն նա կարող է լուծել այս հարցը. որդիներին կորցրած մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.01.2026 | 11:46
Բյուջեն սկսվում է, երբ շամպայնի բաժակներ ենք բարձրացնում. այդ պահին բյուջեում 0 է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.01.2026 | 11:38
Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը
08.01.2026 | 11:27
Արման Ավանեսյանը հավակնում է տարվա լավագույն մարզիկի կոչմանը
08.01.2026 | 11:20
Բողոքի ցույցերը շարունակվում են, շուկան կիսափակ վիճակում է․ Մովսես Քեշիշյանը՝ Թեհրանում իրավիճակի մասին
08.01.2026 | 11:09
Զոհված զինծառայողների մայրը նստացույց է անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
08.01.2026 | 11:06
ԱՄՆ-ը դուրս է գալիս միջազգային 66 կազմակերպությունից
08.01.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.01.2026 | 10:53
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է․ Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
08.01.2026 | 10:46
ՊՆ-ն հայտնել է 2026-ի վարժական հավաքների ժամանակացույցը
08.01.2026 | 10:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
08.01.2026 | 10:17
Brent տեսակի նավթի գինն աճել է
Բոլորը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և Կիևի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում հարված է հասցվել մասնավոր բժշկական հաստատությանը պատկանող չորսհարկանի շենքին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հրդեհը մարվել է։ Շենքում դի է հայտնաբերվել։ Քսանհինգ մարդ տարհանվել է, երեքը՝ վիրավորվել», – ասվում է հաղորդագրությունում։

Օբոլոնի շրջանի վարչակազմի ղեկավար Կիրիլ Ֆեսիկը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է մասնավոր բժշկական հաստատությանը, որը վնասվել է բեկորների անկման հետևանքով։ Ըստ Ֆեսիկի՝ այդ պահին շենքում եղել է շուրջ 70 մարդ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ հունվարի լույս 5-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 165 անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ մոտ 100 «Շահեդ»-ով։

Կիևի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել:

«Ֆաստովի շրջանում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ՝ 1951 թվականին ծնված տղամարդ: Նրա մարմինը հայտնաբերվել է սեփական տանը հրդեհը մարելիս»,- նշել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ շվնասվել են նաև Ֆաստովի շրջանի բնակելի շենքեր՝ յոթ մասնավոր տուն և մեկ բազմահարկ շենք, ինչպես նաև ավտոտնակներ, երկու մեքենա, արդյունաբերական և պահեստային տարածքներ:

Միաժամանակ, ռուսական հարձակման հետևանքով Սլավուտիչ քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

«Բոլոր կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները միացվել են պահեստային սնուցման։ Քաղաքն ունի ջեռուցում և ջուր», – հայտարարել է Կալաշնիկը։