Թիկնիզյանի տրանսֆերի համար առաջարկել են 5,5 միլիոն, Դեյան Ստանկովիչը թույլ չի տվել վաճառել հայ ֆուտբոլիստին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը դեմ է եղել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին վաճառելուն՝ չնայած Ռուսաստանից ստացած գայթակղիչ առաջարկին։

Սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը 5,5 միլիոն եվրո է առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

«Մենք 5,5 միլիոն եվրոյի առաջարկ ենք ստացել Ռուսաստանից։ Չեմ նշի այդ ակումբի անունը։ Սակայն Ստանկովիչը խնդրեց ինձ չվաճառել Թիկնիզյանին»,- Զվեզդան Թերզիչի խոսքը մեջբերում է Mozzart TV-ն։

Ռուսական Sport-express-ը հայտնում է, որ Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։

Նաիր Թիկնիզյանն 2025թ․ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որը 1,7 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար (ըստ Transfermarkt-ի)։ Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը սերբական ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում ու կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Transfermarkt-ը 4,5 միլիոն եվրո է գնահատում Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը։