Դոնալդ Թրամփը սպառնացել է Կուբային, Կոլումբիային և Մեքսիկային

Լուրեր

06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կուբային, Կոլումբիային և Մեքսիկային՝ Վենեսուելայից հետո։ Պատմելով մամուլի ասուլիսում Նիկոլաս Մադուրոյի գերեվարման մանրամասները՝ Թրամփը կոշտ արտահայտություններով է հանդես եկել Լատինական Ամերիկայի այլ առաջնորդների հասցեին, գրում է DW-ն։

«Նա արտադրում է կոկաին, որը նրանք մատակարարում են ԱՄՆ։ Այդ պատճառով նա պետք է հետևի իրեն»,– ասել է նա Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի մասին։ Վերջինս ավելի վաղ դատապարտել էր ԱՄՆ ներխուժումը Վենեսուելա։

«Կարծում եմ՝ ի վերջո մենք նաև Կուբայի մասին կխոսենք։ Որովհետև Կուբան հիմա ավերված վիճակում է, չափազանց վատ վիճակում։ Եվ մենք ուզում ենք օգնել մարդկանց։ Դա շատ նման է Վենեսուելային այն առումով, որ մենք ուզում ենք օգնել Կուբայի ժողովրդին»,– շարունակել է Թրամփը։

«Եթե ես Հավանայում ապրեի և կառավարության կազմում լինեի, գոնե մի փոքր կզգուշանայի»,– հավելել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ժամեր առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը պնդել էր, որ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը իբր զիջել է երկրի վերահսկողությունը նարկոկարտելներին․ «Նա լավ կին է, բայց Մեքսիկան ղեկավարում են նարկոկարտելները։ Մենք կարող ենք քաղաքականապես կորեկտ ու սիրալիր լինել և ասել, թե նա է կառավարում։ Բայց ոչ։ Նա շատ է վախենում կարտելներից։ Ես նրան մի քանի անգամ հարցրել եմ՝ ուզում է, որ մենք հեռացնենք այդ կարտելներին։ Իսկ նա՝ ոչ-ոչ, պարոն նախագահ, պետք չէ, խնդրում եմ։ Բայց մենք ինչ-որ բան պետք է անենք»։