Իրանում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների. ԶԼՄ-ներ

Լուրեր

29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հարավ-արևմուտքում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների․ առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են։ Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգի Լորդեգան քաղաքում, որտեղ ցուցարարների մի մասը քարեր է նետել վարչական շենքերի և բանկերի ուղղությամբ՝ վնասելով որոշ շինություններ։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։ Նշվում է, որ որոշ ցուցարարների մոտ զենք է եղել, և արձանագրվել են կրակոցներ ոստիկանների ուղղությամբ։

Fars-ի փոխանցմամբ՝ բախումները շարունակվել են մինչև հունվարի 1-ի կեսօր, ներկայումս իրավիճակը քաղաքում հանգիստ է։

Press TV-ն էլ հայտնել է Իրանի արևմուտքում գտնվող Կուհդաշտ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կամավորի և «Բասիջ» կազմակերպության անդամի մահվան մասին։

Դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր էին սկսվել իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ Ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունն են գների վրա։ Այս զարգացումների ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել, և նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։