Չկան կրակոցներ և զոհեր. սա է խաղաղության լավագույն արտահայտումը. Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտին մոտեցավ 2025 թվականը: Մենք սովոր ենք, ամեն տարի ի մի բերելով, գնահատական տալ անցած տարվան, եւ շատ բարդ է որեւէ անցած տարվա մեջ չգտնել դժվար կամ բացասական բան, բայց այս անգամ, ուզում եմ՝ կենտրոնանանք այն լավ բաների վրա, որոնք բերեց 2025 թվականը: Եկեք արձանագրենք, որ անցնող տարին մեր երկրի եւ մեր ժողովրդի համար շատ լավ ու դրական էր. Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր: Հենց այս տարի մենք մեր երկրի համար գալիք տարիների, տասնամյակների եւ գուցե հարյուրամյակների համար այնպիսի հիմքեր դրեցինք, որոնց վրա սկսել ենք թեկուզ զգուշորեն, բայց կառուցել տեսանելի, հասկանալի ապագա մեր երկրի եւ մեր ժողովրդի համար:

Այս ամենի անկյունաքարերից մեկը, բնական է, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պատմական համաձայնագիրն է, որը խաղաղության առաջին արձանագրումն էր:

Մյուս անկյունաքարը Տավուշի մարզի սահմանազատված սահմանն է: Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլեւս չկա կրակոց եւ չունենք զոհեր. սա է խաղաղության լավագույն արտահայտումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս ազատ է ու իրավազոր եւ չպետք է փողոց դուրս գա «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով. մեր քաղաքացիներն են այլեւս Հայաստանի Հանրապետության իրական տերը եւ որոշողը:

Եվ, վերջապես, մենք մեր սրտում եւ մտքում ամրագրեցինք Իրական Հայաստանի Հանրապետությունը: Սա է, ահա այս գեղեցիկ հայ կնոջը հիշեցնող Հայաստանի Հանրապետությունն է, նույն ինքը՝ Մայր Հայաստանը, մեր երկիրը իր 29.743 քառակուսի կիլոմետր տարածքով, իր կապուտակ Սեւան ականջօղով, նուրբ եւ պինդ դիմագիծ ունեցող սահմանով, իր սիրուն ու ձիգ սյունյաց պարանոցով, իր մեկը մյուսից գեղեցիկ մարզերով, նոր շունչ առնող քաղաքներով, իր գեղեցկացող եւ նորացող գյուղերով, դպրոցներով, իր միշտ փայլող եւ հյուրընկալ Երեւան մայրաքաղաքով եւ, իհարկե, աշխատասեր ու անկոտրում, միշտ իմաստուն հայ ժողովրդով՝ ձեզանով, սիրելի՛ հայրենակիցներ:

Սա է իրական Հայաստանը, որը մենք տեսնելիս պետք է հայրենիք կոչենք, սա է այն պետությունը, որը մենք պետք է շարունակենք ուժեղացնել, սա է այն պետությունը, որը մենք ժառանգություն ենք ստացել, որը մենք պետք է փոխանցենք մեր սերունդներին: Սա է մեր պետությունը, մեր տունը, մեր ապագան, որը մենք միասին պետք է պահենք, ուժեղացնենք ու հավերժ սիրով սիրենք:

Փառք մեր նահատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Գալդ թող բարի լինի 2026 թվական, եւ Աստված պահապան մեր ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանին ու բոլորիս ընտանիքներին»: