Արթուր Մալոյանի նախկին ակումբակիցը մահացել է 32 տարեկանում
Ռուսական «Շիննիկի» նախկին ֆուտբոլիստ Իվան Զինինը մահացել է 32 տարեկանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Զինինի մահվան պատճառը չի նշվում։ Յարոսլավլը ներկայացնող ակումբը ցավակցել է նախկին կիսապաշտպանի ընտանիքին ու հարազատներին։
Իվան Զինինը 2014-2017թթ․ եղել է «Շիննիկի» համակարգում և 3 հանդիպման է մասնակցել գլխավոր թիմում։ «Շիննիկում» նա եղել է հայ հարձակվող Արթուր Մալոյանի ակումբակիցը։ 2017 թվականին Զինինն ավարտել է կարիերան ու սկսել մարզչական աշխատանք։ Վերջին տարիներին նա աշխատում էր «Շիննիկի» ակադեմիայում։