Զելենսկին հերքել է Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին տեղեկությունները

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան փորձել է հարձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական նստավայրի վրա՝ Նովգորոդի մարզում, կիրառելով 91 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Այս մասին հայտնում է DW-ն։

Նովգորոդի մարզում` Վալդայ լճի ափին, գտնվում է Պուտինի նստավայրը։ Լավրովի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի գիշերը։ Բոլոր 91 անօդաչուները խոցվել են։ Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Նա հավելել է, որ այդ հարձակման պատճառով «ՌԴ-ի բանակցային դիրքորոշումը կվերանայվի», սակայն Մոսկվան «մտադիր չէ դուրս գալ ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացից»։

Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 29-ի ժամը 7:00-ը, Նովգորոդի մարզի երկնքում խոցվել է ընդամենը 18 ուկրաինական ԱԹՍ, իսկ ժամը 7:00-9:00-ը՝ ևս 23։ Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով որսացվել և ոչնչացվել է 89 ուկրաինական անօդաչու, հաղորդել է նախարարությունը։

Այլ աղբյուրներից հարձակման մասին տեղեկատվության հաստատում չկա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լավրովի հայտարարությունը Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին անվանել է «սուտ» և դա կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Կիևի կառավարական թաղամասին։

«Ռուսները չեն ցանկանում ավարտել այս պատերազմը։ Իրենց հայտարարությամբ, թե իբր հարձակման է ենթարկվել ինչ-որ նստավայր, նրանք պարզապես հող են նախապատրաստում մայրաքաղաքի և պետական շենքերի վրա հարվածներ հասցնելու համար»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ նման հայտարարություններով Մոսկվան փորձում է խաթարել խաղաղ բանակցություններում Կիևի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված առաջընթացը։ Նա կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «համապատասխան կերպով արձագանքել ռուսական սպառնալիքներին»։