Կորած երեխաներին մահացած գտան, սպանվեց համայնքապետը․ 2025-ի մութ կողմը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.12.2025 | 21:23
2026 թվականը դիմավորում ենք ձեռքբերումները զարգացնելու, բարեփոխումները շարունակելու և առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ․ Սուրեն Պապիկյան
31.12.2025 | 20:42
Ճանապարհներին իրականացվում է շուրջօրյա հերթապահություն․ ՃԴՀ
31.12.2025 | 20:09
Guardian-ը «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը ներառել է իր՝ լավագույն ամանորյա ֆիլմերի ցանկում
31.12.2025 | 19:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ
31.12.2025 | 19:00
ՀՀ-ն կարող է ճանապարհային հանգույց դառնալ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ չենք կարող չխոսել, ինչքան էլ թշնամի են․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.12.2025 | 18:47
Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի
31.12.2025 | 18:29
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
31.12.2025 | 18:00
2025-ի նվաճումները․ կարծիքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.12.2025 | 17:31
Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին. դեսպանի շնորհավորական ուղերձը
31.12.2025 | 17:03
Աղքատության դեմ պայքարի մեր ռազմավարությունը մեզանից յուրաքանչյուրի անհատական ջանքն է և աշխատանքը. Արսեն Թորոսյան
31.12.2025 | 16:30
Կորած երեխաներին մահացած գտան, սպանվեց համայնքապետը․ 2025-ի մութ կողմը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.12.2025 | 16:21
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
31.12.2025 | 16:03
2026-ին մենք շարունակելու ենք լինել Հայաստանի կողքին. ԵՄ դեսպան
31.12.2025 | 15:40
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
31.12.2025 | 15:30
Ինչպես ճեղքվեց եկեղեցին․ Փաշինյան-Գարեգին Բ բախումը 2025-ին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Համայնքի ղեկավարի դաժան սպանություն, երեխաների կորչելու, ապա մահացած հայտնաբերվելու դեպքեր, մեկ օրվա մեջ 4 անձի սպանություն, ԱԳՆ աշխատակցի  լրտեսության բացահայտում․ 2025-ին հանրությանը ցնցած մի քանի դեպք արձանագրվեց։ Factor TV-ն առանձնացրել է դրանցից ամենահնչեղները։

Սեպտեմբերի 23-ի գիշերը Ներքին գործերի նախարարության՝ 3 նախադասությունից կազմված հաղորդագրությունն արագորեն սկսեց տարածվել․ ժամը 23։52-ին ահազանգ է ստացվել, որ Մերձավանում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Արձակված 18 կրակոցներից սպանվել էր նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել՝ Գրիգորյանի ընկերներից Արծրուն Գալստյանը։ 3 օր անց ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, մեկ օր անց էլ՝ նրա ընկեր Գևորգ Հարությունյանը․ նրանք կալանավորվեցին։ Օհանյանին մեղադրանք առաջադրվեց սպանությանն օժանդակելու, իսկ Հարությունյանին՝ սպանության հոդվածով։  

Փետրվարին ևս Մերձավանում կրակոցներ էին հնչել՝ գյուղի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը։ Գործով 15 մեղադրյալների թվում է Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Ըստ մինչ օրս քննվող վարկածի՝ Գրիգորյանի սպանությունը փետրվարյան դեպքի շարունակությունն է․ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, իսկ Գևորգ Հարությունյանը՝ ընկերը։ Վենդետա՞ էր տեղի ունեցածը, պաշտոնապես դեռևս չի հայտարարվում, քննությունը շարունակվում է։

Սեպտեմբերի 24-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանի սանհանգույցում հայտնաբերվեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանի արնաշաղախ մարմինը․ նախնական վարկածով՝ նա ինքնասպան էր եղել՝ կտրելով երակները։ Ընդամենը մեկ օր առաջ նա օգնություն էր խնդրում, իսկ ժամեր անց արդեն Ավագյանը ողջ չէր։ Դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվեց՝ Բորիս Ավագյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

2025 թվականին՝ մի քանի ամսվա տարբերությամբ, 2 և 3 տարեկան երեխաների կորչելու դեպքեր գրանցվեցին։ Մայիսի 4-ին ահազանգ էր ստացվել որ 2-ամյա Տիգրան Պետրոսյանը Մարմարիկ գետի ափին կորել է։ Փրկարարներ, գյուղացիներ, սովորական քաղաքացիներ շուրջ 20 օր փնտրում էին փոքրիկին։ 20 օր անց ՆԳՆ-ից հայտնեցին՝ Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերվել է որոնվող երեխայի դին։ 

Հոկտեմբերի 27-ին էլ հաղորդում ստացվեց, որ Ծափաթաղ գյուղում կորել է 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Փոքրիկն առողջական խնդիրներ ունեցող եղբոր հետ էր դուրս եկել խաղալու, ինչից որոշ ժամանակ անց եղբայրը միայնակ էր տուն վերադարձել։ Եղբոր մասին հարցերին ի պատասխան՝ միայն կոկորդը սեղմելու շարժումներ էր ցույց տվել։

Նոյեմբերի 2-ին հայտնաբերվեց Տիգրանի մարմինը տնից բավական հեռու՝ դաշտամիջյան հատվածում, որտեղ մինչ այդ փրկարարները որոնողական գործողություն արդեն իսկ իրականացրել էին։ Մեկ օր անց պարզվեց սարսափելին։

«Երեխայի հայրը, խեղդամահ անելու ճանապարհով, սպանել է փոքրիկին»,- ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Փոքրիկի հայրը երկու ամսով կալանավորվեց, իսկ նրան 4 քույրերն ու եղբայրը տեղափոխվեցին ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն։

Արամուս գյուղում հոկտեմբերի 12-ին 4 ժամում 4 սպանություն տեղի ունեցավ․ գյուղի դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր հայտնաբերվեցին, ժամեր անց՝ արդեն Զովաշեն գյուղի ճանապարհին, հրազենային կրակոցի հետքերով ևս երկու դի հայտնաբերվեց։ Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ կասկածյալը նույն անձն է՝ Արամուսի բնակիչ, 61-ամյա Թադևոս Հովակիմյանը։ Արդեն շաբաթներ անց հայտնի դարձավ, որ դատահոգեբանական փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել և տեղափոխվել հոգեբուժարան։ Տուժող կողմը, սակայն, մինչ օրս չի հավատում, որ Հովակիմյանն անմեղսունակ է՝ հիմնավորելով՝ անմեղսունակ անձը չէր կարող վարորդական իրավունք ստանալ, ավելին՝ այն զենքը, որից, ենթադրաբար, արվել են կրակոցները, հաշվառված է հենց Հովակիմյանի անունով։ 

Օգոստոսի վերջին ԱԱԾ-ն հայտնեց՝ Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերվել է պաշտոնյա, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Factor TV-ի տեղեկություններով՝ այդ անձն Աշխեն Ալեքսանյանն է, որը եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն ունեցել կարևոր տեղեկությունների։ Ալեքսանյանը տևական ժամանակ սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ, նա հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Գործի մասին այլ տեղեկություններ այդպես էլ հասանելի չդարձան հանրության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան