Վահե Գևորգյանը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

Լուրեր

14.02.2026 | 18:40
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:29
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել, արգելվել է ելքը երկրից. Զոհրաբյան. ՏԵՍՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Նպատակը պատերազմի չկրկնվելն է. ադրբեջանցի փորձագետը՝ Բաքվի քաղաքականության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:58
Պետք է ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:43
Ադրբեջանցի փորձագետը՝ ՀՀ-ի կողմից ամերիկյան ԱԹՍ գնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:38
2026թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմս ունեցողները կարող են օգտվել վիզայի արտահերթ հարցազրույցից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
14.02.2026 | 17:25
Բաքվում պատրա՞ստ են հայկական ապրանքներ գնել. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:01
Հայ և ադրբեջանցի փորձագետների համատեղ ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 16:57
Իջևան և Դիլիջան համայնքին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. 2025-ի ամփոփումը
14.02.2026 | 16:40
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.02.2026 | 16:07
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
14.02.2026 | 15:55
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
14.02.2026 | 15:36
Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
14.02.2026 | 15:22
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը
Բոլորը

Երևանի «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը ճանաչվել է 2025թ․ Հայաստանի լավագույն մարզիչ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկությունը, որին մասնակցել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու Fastex Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները։

38-ամյա մասնագետը ստացել է 13 ձայն։ Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը (9 ձայն), եռյակը եզրափակել է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը (3 ձայն)։ Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վահե Գևորգյանը կարիերայում առաջին անգամ է արժանանում Հայաստանի լավագույն մարզիչի մրցանակին։ Նա ամռանն է գլխավորել «Ալաշկերտը», որը Հայաստանի ընթացիկ առաջնությունում 15 խաղից հետո ունի 29 միավոր և «Ուրարտուի» ու «Փյունիկի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը։ Անցնող տարում Գևորգյանը գլխավորել է նաև Չարենցավանի «Վանը», որը Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում պայքարում էր եվրագավաթների ուղեգրի համար և գրավել էր 5-րդ տեղը։

Հայաստանում Վահե Գևորգյանը գլխավորել է նաև «Նորավանքը», որի հետ դարձել է երկրի գավաթակիր։