AZAL-ի ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացությունը

Լուրեր

24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել AZAL-ի օդանավի կործանման տարելիցի կապակցությամբ Ղազախստանի կողմից հրապարակված նախնական հայտարարության վերաբերյալ։ Ադրբեջանական պետական Azertac-ի հաղորդմամբ՝ Embraer 190-100 IGW ուղևորատար ինքնաթիռի աղետի հետաքննությունը շարունակվում է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն։

Նշվում է, որ հետաքննությունը վարում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO), Ադրբեջանի, Բրազիլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հետաքննությունից բացի՝ երեք երկրների (Ադրբեջան, Ղազախստան և Ռուսաստան) քննչական մարմինները նույնպես, իրենց իրավասության շրջանակում, անցկացնում են միջադեպի քրեական հետաքննություն։

ICAO-ի պահանջներին համապատասխան`Ղազախստանն այս տարվա փետրվարի 4-ին հրապարակել է նախնական զեկույց, որն արտացոլում էր միայն բացահայտված փաստերը և չէր պարունակում որևէ վերլուծություն կամ եզրակացություն։ Վերջնական զեկույցը, որը պետք է ներառեր Չիկագոյի կոնվենցիայի համաձայն անցկացված հետաքննության արդյունքները, հնարավոր չի եղել ավարտվել վթարի տարելիցին։ Այդ պատճառով Ղազախստանը հրապարակել է միջանկյալ հայտարարություն հանրության համար՝ համաձայն ICAO-ի պահանջների։

Միջանկյալ հայտարարության մեջ ընդգծվում է, որ թթվածնի բալոններն անվնաս են եղել, ինչը բացառում է ներքին պայթյունի հնարավորությունը։ Այն նաև պարունակում է տեղեկություններ զենքի համակարգին պատկանող օտարերկրյա մետաղական առարկաների մասին, որոնք ինքնաթիռը վնասած պայթուցիկ սարքից մասնիկներ էին։ Սակայն միջանկյալ հայտարարության մեջ չի նշվում այս զենքի համակարգի մոդելը։ Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարն արդեն նշել է, որ այս զենքի համակարգը պատկանում է ՀՕՊ ուժերին։

Հաջորդ փուլում ղազախական կողմը պետք է հրապարակայնորեն ներկայացնի ավարտված հետաքննության արդյունքներն արտացոլող վերջնական զեկույցը։

Վերջնական զեկույցը պետք է լինի ավելի մանրամասն՝ արտացոլելով հետաքննության ընթացքում բացահայտված բոլոր փաստացի տեղեկությունները, վթարի պատճառների վերլուծությունը և ապագայում նմանատիպ վթարների կանխարգելման առաջարկությունները։

Ըստ Բաքվի՝ ղազախական կողմի զեկույցը, ինչպես նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բրազիլիայի և ICAO-ի փորձագետների ընդհանուր եզրակացությունները ցույց են տալիս, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել է ոչ թե որևէ տեխնիկական անսարքության, այլ արտաքին միջամտության, ավելի կոնկրետ՝ հարվածի հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի