Էրդողանին ԱՄՆ-ում չեն սպասի, մինչև ներում չխնդրի ԱՄՆ ժողովրդից. ԱՄՆ կոնգրեսականներ. «Ամերիկայի ձայն»

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Մենք չենք լռելու», – այս կարգախոսի տակ անցավ հայ, քուրդ և եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների. տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների հետ միասին միջամտեց խաղաղ ցույցին», – նշում է կոնգրեսական Մքգավերնը:

 

Կոնգրեսական Ջոն Սարբանեսի խոսքով, նա երբեք չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր է ամերիկյան հողում. «Դա ցույց է տալիս, թե որքան խորն են արմատավորված Թուրքիայում բռնությունը, ագրեսիան և միապետությունը»:

Չնայած շոգ և խոնավ եղանակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքելու դուրս էին եկել ազգությամբ հայ, քուրդ և եզդի տասնյակ ամերիկացիներ:Մայիսի 16-ի միջադեպը տեսագրած Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, ցույցը սկզբունքային հարց է.«Մենք այսօր այստեղ ենք, որ Թուրքիային ասենք, որ այն իրավունք չունի մերժելու ամերիկացիների իրավունքները»:

Համբարյանի կարծիքով, տարիներ շարունակ Թուրքիան փորձել է ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակով, իսկ տեղի ունեցած միջադեպն այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ: «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաև Թուրքիայի դեսպանությունից, սակայն, տեսանյութի հրապարակման պահին պատասխան դեռևս չէր ստացել:

Ցույցին միացած կոնգրեսականների խոսքով, Թուրքիայի նախագահը փորձեց իր երկրի ներսում հալածանքների և ճնշումների գործելաոճը տարածել նաև ամերիկյան հողի վրա. «Փողոցի այն կողմից նա ուղարկեց իր ավազակներին, որպեսզի ծեծի ենթարկեն բողոքի իրենց իրավունքից օգտվող մի խումբ ամերիկացիների»:

Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերի խոսքով, Միացյալ Նահանգների ժողովրդից ներում ստանալու համար Էրդողանը պետք է ամերիկյան դատարանին հանձնի ծեծին մասնակցած անձնական թիկնապահներին. «Մինչև ներողություն չխնդրի Ամերիկայի ժողովրդից այն բանի համար, որ իր ավազակները ծեծի են ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, Էրդողանին Միացյալ Նահանգներում ոչ ոք չի սպասում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում