ԱՄՆ-ը հատուկ գործողությունների ինքնաթիռներ է տեղակայել Կարիբյան ավազանում. WSJ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Այս շաբաթ Միացյալ Նահանգները մեծ թվով ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ինքնաթիռներ, զորքեր և սարքավորումներ է տեղակայել Կարիբյան ավազանում, հաղորդում է The Wall Street Journal-ը, փոխանցում է Current time-ը։

Աղբյուրների և հետևող համակարգերի համաձայն՝ դեկտեմբերի 22-ին տարածաշրջան են ժամանել առնվազն 10 V-22 Osprey ինքնաթիռ և C-17 բեռնատար ինքնաթիռներ։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ինքնաթիռում եղել են զինվորական անձնակազմ և սարքավորումներ։ Տեղակայված զորքերի և սարքավորումների ճշգրիտ տեսակները չեն նշվում։

Լատինական Ամերիկայում ռազմական գործողությունները վերահսկող ԱՄՆ Հարավային հրամանատարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ տեղաշարժերը՝ նշելով, որ ցանկացած ռազմական օբյեկտում սարքավորումների և անձնակազմի ռոտացիան ստանդարտ պրակտիկա է:

Սպիտակ տունը և Պենտագոնը չեն պատասխանել The Wall Street Journal-ի հարցումներին:

Աշնան սկզբից ի վեր Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ավազանում՝ Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին: Տարածաշրջանում տեղակայված են ռազմանավերի նավատորմ, այդ թվում՝ ժամանակակից «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը և հինգ ականակիր, ավիակիր հարվածային խումբ, ծովային հետևակի ստորաբաժանումներ, կործանիչներ, էլեկտրոնային պատերազմի ինքնաթիռներ և փրկարարական ուղղաթիռներ:

Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել այն նավերին, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, թմրանյութեր են տեղափոխում և կապված են Վենեսուելայի հետ, ինչպես նաև առգրավում է Կարակասի հետ համագործակցող նավթատար նավերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Վենեսուելայի վրա հարվածների հնարավորությունը։

Associated Press-ը դեկտեմբերի 23-ին հայտնել էր, որ Մոսկվան դեկտեմբերի 19-ից տարհանում է դիվանագետների ընտանիքներին Վենեսուելայից, սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հաստատել այս տեղեկատվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի