Գևորգ Կոստանյանը նախատեսվածից շուտ է արտագաղթելու Ստրասբուրգ. քննիչ հանձնաժողովը՝ փակուղու առջև

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Այսօր նախատեսված էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիտը, որը, սակայն, տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ հանձնաժողովի անդամները այլևս լուրջ չեն վերաբերվում այս հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 13-ին, այս հանձնաժողովի լիազորությունները դադարում են:

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով ստեղծված հանձնաժողովը ստեղծվել էր երկու ամիս ժամկետով և հիմա հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը պատրաստվում է երեքշաբթի ԱԺ հերթական նիստի օրակարգ մտցնել նաև քննիչ հնձնաժողովի լիազորությունների երկարացման հարցը:

Եթե առաջարկին կողմ քվեարկի 53 պատգամավոր, ապա հանձնաժողովի լիազորությունները կերկարաձգվեն ևս երկու ամսով: Այսօր տապալված նիստը տեղափոխվել է առաջիկա ուրբաթ, որտեղ հանձնաժողովականները որոշելու են երկարաձգման հարցը լիագումար նիստի օրակարգ մտցնելու հարցը:

Միաժամանակ հարցաքննության են գալու Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչը, Քոչարյանի գործով խմբի ղեկավարը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Եթե ստացվի այնպես, որ հանձնաժողովը շարունակում է իր լիազորությունները, ապա հաջորդ հարցաքննվողները լինելու են Քոչարյանի գործը վերահսկող դատախազն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Factor.am-ի տեղեկություններով, եթե ԱԺ պատգամավորներից 53-ը կողմ չլինի քննիչ հանձնաժողովի լիազորություների ժամկետի երկարացմանը, ապա հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն արտագաղթելու է Հայաստանից:

Մեզ հայտնի դարձավ, որ նա գնալու է Ստրասբուրգ: Բանն այն է, որ Կոստանյանը որոշել էր արտագաղթը հետաձգել մինչև 7-րդ գումարման ԱԺ-ի ձևավորումը, սակայն, հիմա հաշվի առնելով, որ հանձնաժողովը չի լինելու, որոշել է ավելի շուտ մեկնել:

Երկրից հեռանալու տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում չհերքեց նաև Գևորգ Կոստանյանը: Այս մասին նա խոստացավ հարցազրույց տալ մեկ-երկու օրից:

Հայկ վարդանյան