Ուկրաինայի ԶՈՒ-ն հաստատել է՝ լքել են Դոնեցկի Սևերսկ քաղաքը

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ ստիպված են եղել լքել Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքը։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Telegram ալիքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սևերսկի շրջանում շարունակվում են ծանր մարտերը։ Ռուս օկուպանտները զգալի առավելություն ունեն կենդանի ուժի և տեխնիկայի առումով և, չնայած զգալի կորուստներին, շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները։ Մեր զինվորների կյանքը և մեր ստորաբաժանումների մարտունակությունը պահպանելու համար ուկրաինացի պաշտպանները նահանջել են քաղաքից»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինական DeepState նախագծի վերլուծաբանները դեկտեմբերի 19-ին հաղորդել էին Սևերսկում ռուսական ռազմական առաջխաղացման մասին: Պատերազմից առաջ քաղաքն ուներ մոտավորապես 11,000 բնակչություն։ DeepState-ի առցանց քարտեզների համաձայն՝ ռուսական ուժերը գրավել են քաղաքը և առաջխաղացել Սևերսկից 3 կիլոմետր հարավ: Սլավյանսկ խոշոր քաղաքը գտնվում է 30 կիլոմետր դեպի արևմուտք։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը Սևերսկի անկման մասին հաղորդել էր դեկտեմբերի 21-ին: Դրա վերլուծաբանները նշել են, որ ռուսական ուժերից 41 ամիս է պահանջվել Լիսիչանսկից Սևերսկ 20 կիլոմետր առաջխաղացման և քաղաքը գրավելու համար:

Ռուս անկախ վերլուծաբան Յան Մատվեևը նշում է, որ Սևերսկը միակ ուկրաինական քաղաքն է, որը Ռուսաստանը գրավել է 2025 թվականին: Վովչանսկի, Կուպյանսկի, Լիմանի, Չասով Յարի, Կոստյանտինովկայի, Միրնոգրադի, Պոկրովսկի, Ռոդինսկեի և Գուլյայպոլեի համար մարտերը շարունակվում են՝ չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է դրանցից շատերի գրավման մասին։

Մատվեևը նշում է, որ այժմ «կարևոր է, որ Ուկրաինայի զինված ուժերը պահպանեն իրենց դիրքերը» Սևերսկից 8 կմ հարավ-արևմուտք գտնվող Ռեզնիկովկա գյուղի մոտ, «որպեսզի կանխեն ռուսական զորքերի հետագա ներթափանցումը դեպի Սլավյանսկ»։

Միաժամանակ, դեկտեմբերի 23-ին, Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Վիկտոր Տրեգուբովը հայտարարել է, որ ռուսական զորքերը հատել են Ուկրաինայի հետ սահմանը նոր կետում՝ Սումիի մարզի Գրաբովսկոյե սահմանային գյուղի մոտ։ Տրեգուբովի խոսքով՝ հարձակումը հանկարծակի էր, գյուղի համար մարտերը շարունակվում են։

Գրաբովսկոյեն սահմանակից է Ռուսաստանի Բելգորոդի մարզին և գտնվում է Սումի քաղաքից 50 կիլոմետր արևելք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի