Հրդեհ Դպրաբակում. այրվել է մոտ 1200 հակ անասնակեր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դպրաբակ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն»,- ասված է հաղորդագրությունում: