Ինչ է ասել Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում իր եզրափակիչ խոսքում. մանրամասներ

Լուրեր

01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում դեկտեմբերի 23-ին շարունակվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստի ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր եզրափակիչ ելույթը։

Մնացականյանն անհամաձայնություն է հայտնել մեղադրանքի կողմի և տուժողների ցուցմունքների հետ՝ 2016 թվականի ապրիլյան մարտերի, վարձկանների և այլ հարցերի վերաբերյալ։ Նա ասել է, որ իրեն մեղադրում են ապրիլյան մարտերը ծրագրելու մեջ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ ապրիլյան մարտերը տեղի են ունեցել պաշտպանության գոտիներում և դիվիզիաներում, մարտական ​​գործողությունները վերահսկվել են նրանց կողմից։

Ապրիլյան մարտերի ընթացքում, իբր, ադրբեջանական քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասի վերաբերյալ Լևոն Մնացականյանը նշել է, որ դրանք դիտավորյալ չեն թիրախավորվել, թիրախը ռազմական օբյեկտներն են եղել։ Նա նաև ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակը զենք է ստացել Հայաստանի զինված ուժերից։

Հրետանային բրիգադի նախկին հրամանատար Մնացականյանը նաև խոսել է հրետանային կրակոցների հետևանքով, իբր, անտառներին վնաս հասցնելու և հուշարձաններ ոչնչացնելու մեղադրանքների մասին: Նա հերքել է այս մեղադրանքը՝ ասելով, որ հուշարձանները կարող էին վնասվել այլ զենքերից:

Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի