Երկիրը պետք է ունենա հինգերորդ, նոր առաջնորդ, նոր ազգանվամբ․ Նարեկ Կարապետյան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Այսօր «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովն էր, որին հաջորդեց շարժման համակարգող, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի ասուլիսը։ «Առաջնորդի հետ կապված ես կրկնում եմ մեր այն կարծիքը և այն հայտարարությունը, որ առաջնորդը կլինի ընդունելի և ընկալելի մեր հանրության համար։ Իսկ անունը մենք կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը։ Քաղաքական ուժի անունը և նաև քաղաքական թիմի վարչապետի թեկնածուի անունը մենք կհրապարակենք տարվա սկզբին՝ քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ»,- հայտարարեց նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ եթե հաջորդ ընտրություններում հաղթի նախկինում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրածներից որևէ մեկը, ապա երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի։

«Մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնել մեր երկիրը ղեկավարած չորս ղեկավարներից յուրաքանչյուրի պաշտոնը ստանձնելու դեպքում։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, ով հասարակական հակակրանքի բեռ չունի։

Մենք գնահատական չենք ուզենա տանք, թող պատմությունը գնահատական տա՝ ով ինչ է արել և ով ինչ չի արել, սակայն երկիրը պետք է ունենա հինգերորդ, նոր առաջնորդ, նոր ազգանվամբ»,- ասաց նա։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել նաև «Միասնության թևեր» ուժի առաջնորդ Արման Թաթոյանը։ «Թեև ընտրություններին մասնակցելը պաշտոնաթող կամ նախկին նախագահների իրավունքն է, բայց եթե նրանք ուզում են` Փաշինյանը հեռանա, պետք է ձեռնպահ մնան դրանից»,- ասել էր նա։

Եվգենյա Համբարձումյան