«Նոան» կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր պարգևել Հայաստանին

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Երևանի «Նոան», նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր, ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի միավորների քանակը հասցրել 3.687-ի (2.8125-ը կազմում են «Նոայի» վաստակած միավորները):

Այս պահին Հայաստանը 34-րդն է դասակարգման ցուցակում և 33-րդ տեղում գտնվող Մոլդովային զիջում է ընդամենը 0.063 միավորով։ Եթե այս մրցաշրջանում «Նոան» ավելացնի Հայաստանի միավորները, ապա 2027/2028 մրցաշրջանում հայկական մեկ թիմ Կոնֆերենցիաների լիգայի փոխարեն պայքարը կսկսի Եվրոպա լիգայից, հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը։

Միայն վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում Հայաստանը «Նոայի» գրանցած հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում «Նոան» հաղթել էր խորվաթական «Ռիեկային» (1։0) ու լեհական «Լեգիային» (1։0), ոչ-ոքի խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2) ու Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյին» (0։2)՝ Լիգայի փուլում գրավելով 19-րդ տեղը։

Անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը լինելու է կամ սլովենական «Ցելյեն», կամ հոլանդական «Ազ Ալկմարը»։ 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում երևանյան ակումբը խաղալու է կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 16-ին։

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության։