Շատ եք լոճվում, զգուշացնում եմ «ապերավատ» լինողներին․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
Բոլորը

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։

Ընդդիմադիրները սկսեցին տեղից արձագանքել ելույթը, ինչին միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նախազգուշացում հայտարարեց «Մայր Հայաստանից» Գրիգոր Իսկանդարյանին։

«Շա՛տ եք լոճվում։ Ձեզ նախազգուշացում, պարո՛ն Իսկանդարյան։ Ձեզ նախազգուշացում, պարո՛ն Հակոբյան, ու Ձեզ նախազգուշացում, ու Ձեզ նախազգուշացում, ու շարունակեք ոգևորվել, ժողովո՛ւրդ ջան։ Նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Երբ որ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում։ Ու այ, այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։

Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Այս ռեպլիկներ անողներիդ, «ապերավատ» լինողներիդ, նրանց, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են։

Ժողովուրդ ջան, ձեր չափերը ճանաչե՛ք, և սա ձեզ վերջին նախազգուշացումն է։ Այսպես հանգիստ, այդպես երկար տարել ենք։ Ինչքան չենք խոսացել, այդքան ավելի, ավելի ու ավելի եք, ոնց որ այդպես, ինքներդ ձեզ ոգևորել եք»,- ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։