Տրանսպորտում չվճարողների զգալի մասը դպրոցականներն ու օտարերկրացիներն են․ Գալջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

«Մենք ավելացնում ենք հասարակական կարգի ծառայությունում նոր հաստիքներ, որովհետև հանրության գերակշիռ մասը մեզնից պահանջում է, որ մենք հետևողական լինենք հանրային տրանսպորտում վճարումների պատշաճ իրականացմանը»,- այս մասին ավագանու նիստի ընթացքում ասաց Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Տրանսպորտից օգտվողների շուրջ 80%-ը վճարում է բարեխիղճ և ունի արդարացի դժգոհություն այն 20%-ի նկատմամբ, ովքեր չեն վճարում: Եվ մենք՝ որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք մարդկանց պահանջին ականջալուր լինել: Ավելին՝ չվճարողների հիմնական, շատ մեծ մաս են կազմում օտարերկրացիները և ես կարծում եմ՝ դա ավելի անարդար է, որ մեր քաղաքացիները վճարում են, իսկ օտարերկրացիները՝ ոչ, օգտվելով տարբեր բացերից, և նաև անչափահասները, հիմնականում դպրոցական տարիքի մեր քաղաքացիները հաճախ չեն վճարում։

Եթե դուք մտածում եք, որ սա մեր վրա բացասաբար կազդի, և դա փորձում եք ներկայացնել, որ հերթական ահասարսուռ որոշում է, ձեզ տեղեկացնում եմ, որ իրականությունը հակառակն է, և մարդիկ միմիայն իրենց գոհունակությունն են հայտնելու»,- նշեց Գալջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։