Ուկրաինայի Ռադան աշխատանքային խումբ է ստեղծում՝ ռազմական դրության պայմաններում հնարավոր նախագահական ընտրություններ անցկացնելու հարցով

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադայում աշխատանքային խումբ է ստեղծվում՝ ռազմական դրության պայմաններում նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար, հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, գրում է Current time-ը։

«Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Գերագույն ռադայում ստեղծվում է աշխատանքային խումբ՝ Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ հնարավոր նախագահական ընտրություններ անցկացնելու հարցն արագ լուծելու համար»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ քննարկումը կանցկացվի Ռադայի պետական ​​իշխանության կազմակերպման, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային զարգացման և քաղաքաշինության հարցերով համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների և խմբերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Անցյալ շաբաթ Ռադայի առաջին փոխխոսնակ, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Ալեքսանդր Կորնիենկոն հայտարարել էր, որ Արախամիան է նախաձեռնել խմբի ստեղծումը։

Կորնիենկոն ենթադրություն է հայտնել, որ կարող է ղեկավարել խումբը. «Ես, հավանաբար, կղեկավարեմ այս աշխատանքային խումբը»։

РБК-Ուկրաինան, հղում անելով կառավարության աղբյուրներին, գրել է, որ նախաձեռնությունը «կապված չէ այդ ընտրություններն անցկացնելու որևէ ծրագրի հետ, այլ զուտ արձագանք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Ուկրաինան երկար ժամանակ ընտրություններ չի ունեցել»։

«Նրանք ասում են՝ «Դուք մեզ մեղադրում եք ընտրություններ չանցկացնելու համար, մենք պատրաստ ենք»։ Ավելին, գնդակը տեղափոխեցինք ամերիկացիների կողմ։ Ընտրությունների անցկացումը պահանջում է առնվազն ռազմական ակտիվության զգալի կրճատում։ Հետևաբար, պահանջեք Կրեմլից դադարեցնել կրակոցներն ու ռմբակոծությունները, և դուք կունենաք ընտրություններ»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել և կխնդրի Գերագույն ռադային՝ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կատարել: Զելենսկին «բացարձակապես ոչ ադեկվատ» էր անվանել այն պնդումները, թե պատերազմը չի ավարտվում, քանի որ նա «պահպանում է իր աթոռը»:

Ուկրաինայի նախագահը չէր նշել, թե ով է արել այս հայտարարությունները, սակայն հայտնի է, որ Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է նախագահական ընտրություններ անցկացնի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական քարոզչությունը նույնպես ակտիվորեն առաջ են մղում Զելենսկու «անօրինականության» գաղափարը:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի